Հայաստանի քաղաքական դաշտում նոր միավոր կա Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=4995&l=am

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն այսօր հայտարարել է, որ բացում է նոր կուսակցություն՝ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը եւ մտադիր է մասնակցել առաջիկա պառլամենտական արտահերթ ընտրություններին։ Հայաստանի քաղաքական դաշտն այսպիսով համալրվեց եւս մեկ կուսակցությունով։ Ի դեպ Քրիստոնեա-դեմոկրատական միություն անունով կուսակցություն ունի նաեւ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը ԱԺ է անցել ՀՀԿ ցուցակով։ Թե կմասնակցի արդյոք Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ն ԱԺ ընտրություններին, դժվար է ասել, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանում կուսակցությունների անվանումների հետ կապված լուրջ դեֆիցիտ է հասունանում։ Եթե ենթադրենք Խոսրով Հարությունյանը մասնակցի իր կոսւակցությունով, ապա ինչպես է արդյոք ընտրողը որոշելու Լեւոն Շիրինյանի կուսակցությունը՝ ՀՔԴԿ-ն Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ից երբ ընդամենը մեկ բառի տարբերություն է կարծես թե։ ԱԺ նախորդ ընտրություններին էլ այսպես սկսեցին արագ ստեղծվել կուսակցություններ, ինչպես օրինակ «Գյումրեցու ոգի», որի հետեւում պարզորոշ կանգնած էին Բալասանյանները, «Գործարար» եւ այլն, սակայն ինչպես ստեղծվեցին, այնպես էլ պարապուրդի մատնվեցին՝ ընտրական սեզոնից հետո։ Այս անգամ քաղաքական դաշտում նոր կուսակցությունների կենսունակությունը որքան կլինի, դժվար է ասել, եւ պետք է հուսալ, որ փոխված իրավիճակը նաեւ կենսունակության լրացուցիչ լիցք կհաղորդի նոր ուժերին։ Սամվել Մելիքյան

Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=4995&l=am

 

Be the first to comment on "Հայաստանի քաղաքական դաշտում նոր միավոր կա Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=4995&l=am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ