Ավտովթար Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին. կա մեկ զոհ

Օգոստոսի 10-ին՝ ժամը 17:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1983թ․) և «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1994թ․) մակնիշերի ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Մ. Մ.-ը (ծնված 1958թ․), Ս. Ջ.-ը (ծնված 1992թ․) Գ. (ծնված 2017թ․) և Ն. (ծնված 2016թ․) Թ.-երը հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ Մ․ Թ.-ը մահացել է։ Բժիշկները Մ․ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները Վ․ Մ.-ին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Վ․ Մ.-ը հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

http://mamul.am/am/news/131061/%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%A6%D5%B8%D5%AC%D5%A1%D6%84%D5%A1%D6%80-%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A1-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%A6%D5%B8%D5%B0

Be the first to comment on "Ավտովթար Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին. կա մեկ զոհ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ