Եթե չենք ուզում Փաշինյանը հաջողի, թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին. Հրանտ Մարգարյան

«Ես զարմանում եմ, որ քննադատում են: Մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի շարժումը հաջող լինի: Հաջողելու համար ուզում ենք, որ չսխալենք, դրա համար տեսակետ ենք հայտնում»:

 

 

 

ՀՅԴ ներկայացուցչի խոսքերով, հիմա Հայաստանում կարծես թե մտքի տեռոր կա. «Այսինքն մենք մտահոգվելու, տեսակետ ունենալու իրավունք չունե՞նք: Մենք ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՝ ոչ:

 

 

 

 

Եթե չենք ուզում, թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին: Իսկ եթե ուզում ենք, ժամանակին պետք է հիշեցնենք, թե ինչից պետք է խուսափել, որ ճանապարհով պետք է գնալ, որտեղ մտահոգություններ ունենք:

 

 

 

 

Եթե գործընկեր ենք, այդպես պետք է գործընկերություն անենք, ոչ թե լռելով և համակերպվելով: Մոտեցումը բարյացակամ է, մենք երկրի համար ենք մտահոգ:

 

 

 

 

Մենք երկրի ապագայի համար, նոր Հայաստանով ենք մտահոգ: Թույլ չենք տա որևէ մեկին մտքի տեռոր անել, որովհետեև տեռորը տեռոր է, ուզում ես կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքը արգելակի»:

 

Եթե չենք ուզում Փաշինյանը հաջողի, թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին. Հրանտ Մարգարյան

Be the first to comment on "Եթե չենք ուզում Փաշինյանը հաջողի, թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին. Հրանտ Մարգարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ