Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանի հետ. ի՞նչ են քննարկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիայից վերադարձել էր Հայաստան: Սարգսյանը կարճ ժամանակ մնացել էր Երևանում, այնուհետև մեկնել Արցախի Հանրապետություն՝ տեսակցելու մորը: «Ժողովուրդ» օրաթերթին նրա Արցախ այցից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով այնտեղ գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկել են Արցախի ներկա վիճակը, ընթացող զարգացումները, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, որը և՛ Բակո Սահակյանի, և՛ Սերժ Սարգսյանի համար անակնկալ է եղել: Այնուհետև քաղաքական զրույցները շարունակվել են նաև ճաշի սեղանի շուրջ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա էլեկտրոնային համարում։ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/08/11/1102858/

 

Be the first to comment on "Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանի հետ. ի՞նչ են քննարկել․ «Ժողովուրդ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ