Մանրամասներ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպան եղած կալանավորի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր օգոստոսի 11-ին «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպան  է եղել կալանավորված անձ Վ.Գ-ն։ Մեր տեղեկություններով` վերջինս ազգությամբ գնչու է, Մոլդովայի քաղաքացի։ Նա բոքսի չեմպիոն է եղել եւ Հայաստանում մարզվում էր Օլիմպիավանում։  Նա ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքում էր պահվում,  որը այսպես ասած «գողական» մասնաշենք չի համարվում եւ զուրկ է քրեական ենթամշակույթի տարրերից։ Որոշ տեղեկություններով կալանավորը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել։ Ըստ մեր տեղեկությունների` երկու օր առաջ նույն մասնաշենքում ինքնասպանության փորձ է արել օգոստոսի 1-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը։ Վերջինիս կյանքը, սակայն, հաջողվել է փրկել։ Ավետիսյանը դիմել է վարչապետին, գլխավոր դատախազին՝ վերանայելու իր գործը։ Նա մեղադրվում է 2008 թվականի մարտի 16-ին Գորիսի ճանապարհին տաքսու վարորդի սպանության մեջ։ Նա չի ընդունել մեղքը եւ պնդում է, որ դատվել է մեկ հոգու վկայության վրա։ Սակայն քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը մեր հարցմանն ի պատասխան նշեց, որ Վաղարշակ Ավետիսյանը ինքնասպանության փորձ չի կատարել, կատարել է ինքնավնասում: Այսօր ՀՀ  արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելության ընթացքում ընդունել է Վաղարշակ Ավետիսյանին: Վերջինս հանդիպումից հետո դադարեցրել է հացադուլը: Ի դեպ օգոստոսի 9-ին հիվանդանոցում սրտի կաթվածից մահացել է «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքի ցմահ դատապարտյալ 43-ամյա Արտաշես Հովհաննիսյանը։ Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/11/974899/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Be the first to comment on "Մանրամասներ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպան եղած կալանավորի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ