«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. հարուցվել է քրեական գործ

A swaddled newborn baby is sleeping.

Հոկտեմբերի 28-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել, մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նորածնի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում»,-ասաց Խաչատրյանը:

Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է պատիժ՝ ազատազրկում 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝  Մալաթիայի Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ՝ 54-ամյա Նելլի Չ.-ն և հայտնել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր հարսի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Թագուհի Մ-ի ծննդաբերությունն ընդունելիս բժիշկն իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետևանքով նորածին երեխան մահացել է:

Be the first to comment on "«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. հարուցվել է քրեական գործ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ