«Երազիս Վիտյան ասաց՝ մամ, ես արդեն տանն եմ». Վիկտոր Յուզիխովիչի մայրը հավատում է, որ իր զոհված տղան վերածնվել է

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան, ժամը 21․00 սահմաններում Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոցում ծնվել է ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում նահատակված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը։ Անունն, ի պատիվ Վիկտորի, Վիտյա են դրել։ Ծնողները հուզմունքից մերթ լաց էին լինում, մերթ ուրախությունից ժպտում, գրում է Aravot.am-ը:

 

Բժիշկը՝ Արմեն Մկրտչյանը, լրատվականին պատմել է, որ հերոսի մայրը չի իմացել, որ հղի է։ «Տիկին Աննան 14 տարի հղիանալու խնդիր է ունեցել, չի հղիացել։ Պատահական իմ մոտ եկավ իր քույրիկը ու ասաց՝ ինչ կլինի, բժիշկ ջան, քրոջս մի հատ կնայե՞ք, հարցրեցի՝ ի՞նչ է եղել , ասաց՝ ձեր մոտ կոնսուլտացիա կա, ասացի՝ չգիտե՞ս, որ ես կոնսուլտացիա չեմ անում, խնդրեց, թե ինչ կլինի նայեք, մի կերպ համոզել ենք, տնից դուրս ենք բերել։ Սոնոգրաֆիայով նայեցինք, որ հղի է, ասում եմ՝ դու չե՞ս զգում փորդ մեծացել է, ասաց՝ չէ, տարիքս մեծանում, փորս էլ դրանից է մեծացել։19 շաբաթական հղի էր, ասում եմ՝ դու պիտի երեխայի խաղը զգաս, ասաց՝ չէ, չեմ զգում, պատահական երազիս տեսա, տղաս ասաց՝ մամա տուն եմ գալիս։ Հարցրեցի՝ տղադ ո՞ւր է, ասաց՝ ես պատերազմում զոհված Վիկտորի մաման եմ։ Մի սարսուռ անցավ մարմնովս, բայց այնպես ոգևորվեցի։

 

Սկզբում ոչ մի ձևով չեմ կարողանում սեռը նայել, ասում եմ՝ ոնց որ աղջիկ է, մայրն ասում ՝ ո՛չ, տղաս է եկել։ Ասում է՝ ես գիտեմ տղա եմ ունենալու, եթե Վիտյաս եկել, ասել է, ուրեմն տղա է։

 

Աննա Յուզիխովիչն էլ պատմեց, որ իր երեխաները՝ աղջիկն ու 14-ամյա տղան Վիկտորի մահից հետո համոզել են մորը երեխա ունենալ, բայց ինքը կտրականապես դեմ է եղել։ Երկու անգամ Վիկտորը երազ է եկել, առաջին անգամ հորդորել է մորը փոքրիկ ունենալ, հետո եկել է մորաքրոջ երազին՝ խնդրելով համոզել մորը փոքրիկ ունենալու։

 

«Երազիս Վիտյան ասաց՝ մամ, ես արդեն տանն եմ». Վիկտոր Յուզիխովիչի մայրը հավատում է, որ իր զոհված տղան վերածնվել է

«Երազիս Վիտյան ասաց՝ մամ, ես արդեն տանն եմ». Վիկտոր Յուզիխովիչի մայրը հավատում է, որ իր զոհված տղան վերածնվել է

Երկրորդ երազում մայրը տեսել է, որ Վիկտորն արդեն տանն է։ «Չգիտեի հղի եմ, ապրիլի 7-ին էլ տեղ էինք հրավիրված, միջոցառմանը մասնակցող կանանց պատմեցի, թե երազիս տղաս կորել էր, ինքը միշտ ճիշտ ժամին էր տուն գալիս, էդ օրը չէ եկել։ Երազում ամուսնուս հետ կռվում եմ, թե երեխի նկարի տանենք, թող նկարով գտնեն։ Ամուսնուս հետ կռվելով գալիս եմ, մեկ էլ մտանք տուն, Վիտյան ասաց՝ մամ, ես արդեն տանն եմ։ Ոչ մեկը չկարողացավ մեկնաբանել երազս, հետո ստուգվեցի, որ հղի եմ։ Հանուն Վիկտորիս եմ ծննդաբերել, իր խաթր, նույն քաշով է ծնվել, քիթը, աչքերը, ունքերը շատ նման են Վիկտորիս։ Վիկտորը վերածնվեց, սա հրաշք է։ Ես հասկացա, որ Վիկտորս չուզեց մենք ամբողջ կյանքում ցավով ապրենք, մեզ հույս տվեց։ Աստված այդպես կամեցավ, հենց մի քիչ մեծանա, ես փոքրիկ Վիտյայիս կպատմեմ իր մասին, նա իմ Վիկտորն է՝ վերածնված։ Որ ասում են հրաշքներ են կատարվում, իրոք սա է, պիտի տեսնենք, զգանք Վիկտորիս նորից»- ասում էր մայրը։

 

«Երազիս Վիտյան ասաց՝ մամ, ես արդեն տանն եմ». Վիկտոր Յուզիխովիչի մայրը հավատում է, որ իր զոհված տղան վերածնվել է

«Երազիս Վիտյան ասաց՝ մամ, ես արդեն տանն եմ». Վիկտոր Յուզիխովիչի մայրը հավատում է, որ իր զոհված տղան վերածնվել է
https://youtu.be/MKzCOL3gA5Q

Be the first to comment on "«Երազիս Վիտյան ասաց՝ մամ, ես արդեն տանն եմ». Վիկտոր Յուզիխովիչի մայրը հավատում է, որ իր զոհված տղան վերածնվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ