Գյումրիում փորձել են բռնաբարել 20-ամյա աղջկա

Գյումրիում հոկտեմբերի 29-ին, սեռական բռնության զոհ է դարձել 20-ամյա մի աղջիկ, ՌԴ քաղաքացի: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

 

 

 

 

 

 

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ աղջիկը տանը միայնակ է եղել։ Երիտասարդը մտել է տուն, դանակով սպառնացել, փակել նրա բերանը, գլուխը հարվածել պատին ու տարել ննջասենյակ։ Երիտասարդը հպվել է աղջկա ինտիմ հատվածներին, շոշափել, ապա նկատելով, որ նրա ինքնազգացողությունը վատացել է գնացել է ջուր բերելու, ինչի ժամանակ էլ աղջիկը փախել է տնից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ներկայացվել իրավապահներին եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է բռնարարի ինքնությունը, ով Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչ է։ Վերջինս բերման է ենթարկվել։

Be the first to comment on "Գյումրիում փորձել են բռնաբարել 20-ամյա աղջկա"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ