ՀՀԿ-ականները թանկացնում են ապրանքները․ «դրամահավաք» հանուն ԱԺ ընտրության

Իշխանափոխությունից հետո շատ ապրանքներ բռնեցին թանկացման ճանապարհը։ Տեղական արտադրողները և ներկրողները ասում են, որ դժվարություններ են առաջացել, և իրենք ստիպված են գնալ թանակցումների։

Օրերս մթերային խանութներում թանակցել են ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի («Լֆիկ» Սամո) և Արայիկ Գրիգորյանի («Ավշար» Արայիկ) ընկերությունների կողմից արտադրվող օղիները. մեկ շշի համար նվազագույնը 50 դրամ բարձրացում է եղել։

Այս պահին դեռևս անհասկանալի է, թե ինչու՞ են թանակցրել իրենց արտադրանքը ՀՀԿ-ական պատգամավորները, քանի որ օղու արտադրության համար նախատեսված հումքի թանկացում շուկայում տեղի չի ունեցել։ Ամենայն հավանականությամբ՝ պատգամավորները «դրամահավաք» են կազմակերպում, որպեսզի առաջիկա ընտրություններին «առատաձեռն» լինեն։ Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Արայիկ Գրիգորյանը՝ ՀՀԿ-ին։

Be the first to comment on "ՀՀԿ-ականները թանկացնում են ապրանքները․ «դրամահավաք» հանուն ԱԺ ընտրության"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ