Երաշխավորում եմ՝ ընտրություններին ընտրակաշառք չի լինելու. Վալերի Օսիպյան

Ես պարտավոր եմ եւ երաշխավորում եմ, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի լինելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ես պարտավոր եմ եւ երաշխավորում եմ, որ չի լինելու ընտրակաշառք։ Խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցական պատկանելիությունից ու նրանց ով լինելուց: Եթե պայմանական ընդունենք, որ առաջիկա կիրակի լինելու են ընտրություններ, մենք արդեն իսկ պատրաստ ենք, լիարժեք տիրապետում ենք իրավիճակին: Օրենքի առջեւ բոլորը հավասար են ու մենք կապահովենք, որ բոլորի հավասարությունը լինի», — ընդգծեց Օսիպյանը:

Be the first to comment on "Երաշխավորում եմ՝ ընտրություններին ընտրակաշառք չի լինելու. Վալերի Օսիպյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ