‼Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես հավատում եմ քրտինքին🙏🏼🙏🏼

Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես հավատում եմ քրտինքին

Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես հավատում եմ քրտինքին

Ազնավուրը՝ կյանքի, կանանց ու արվեստի մասին

Հոկտեմբերի 1-ին վախճանվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Նրա երգերում արտահայտվել են կյանքի, խելահեղ սիրո, ընտանիքի, նվիրումի, հայրենքի նկատմամբ իր զգացումները, որոնց նա անդրադարձել է նաև իր հանրային ելույթներում: PanARMENIAN.Net–ը մեջբերում է մեծն շանսոնյեի հետաքրքիր, սրամիտ ու մտորել ստիպող բազմահազար մտքերից մի քանիսը:

PanARMENIAN.Net — Հնարավորությունների մասին

Ես կարծում եմ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Յուրաքանչյուրի կյանքն իր ձեռքերում է, իմ ճակատագիրն այդ ամենի ապացույցն է։ Բայց հարկավոր է առաջին հերթին ճիշտ դռների մոտենալ և կարողանալ բացել դրանք։

Տաղա՞նդ, թե աշխատասիրություն

Ես չեմ հավատում ոգեշնչմանը։ Ես հավատում եմ քրտինքին։

Կնոջ՝ Ուլայի մասին

Արդեն 50 տարի է՝ ես երջանիկ եմ կնոջս հետ, վստահ եմ, որ լավ է, երբ կինն ու ամուսինը տարբեր են: Ես էներգիա եմ, կինս՝ հանգիստ: Երբ ես դուրս եմ գալիս հավասարակշռությունից, կինս կարողանում է ինձ հանգստացնել:

Ընտանեկան կյանքի մասին

Առաջին անգամ ամուսնացա, երբ շատ երիտասարդ էի, երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի: Միայն երրորդ անգամ ես վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին միշտ երազել էի` պայծառ աչքերով և մետաքսյա մաշկով շիկահերի:

Կանանց ու սիրուհիների մասին

Ինձ այսօր էլ դուր են գալիս գեղեցկուհիները․ չէ՞ որ ես արտիստ եմ։ Սակայն կինս կարող է գալ ինձ մոտ ցանկացած պահի՝ չվախենալով տեսնել գրկումս ուրիշին։ Ընտանեկան կյանքը բացառիկ կարևոր է։ Միշտ ասում եմ․ ես նվիրված եմ եղել իմ բոլոր կանանց ու դավաճանել եմ բոլոր սիրուհիներիս։

Մերիլին Մոնրոյին «փրկելու» մասին

Ես ծանոթ չեմ եղել Մերիլին Մոնրոյի հետ: Կարծում եմ, եթե նա ինձ հանդիպեր, ինքնասպան չէր լինի: Չէ՞ որ իմ կինը չի եղել:

Ֆրանսիայի և սիրո մասին

Ինչպե՞ս գոյատևի օտար ներգաղթյալն այնպիսի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է: Սիրահարվի՛ և ամուսնանա՛ նրա հետ: Իսկ հետո, ինչպես յուրաքանչյուր զույգի մոտ, սիրել քո երկրորդ կեսին և անել ամեն ինչ, որպեսզի նա էլ քեզ սիրի:

Ընդհանրապես, երկարատև ամուսնության գաղտնիքը միշտ իրար կողքի ձեզ հնարավորինս բնական պահելու և ինչ ուզում եք՝ իրար ասելու մեջ է:

Հայաստանի մասին

Պիտի գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պիտի զարգացնենք։ Այլապես մի օր այն կարող է անհետանալ՝ որոշ հին քաղաքակրթությունների պես: Եվ դրա պատասխանատվությունը կկրեն հայերը։

Ունեցվածքի մասին

Երբեք ոչինչ չեմ ունեցել, անգամ իմ տարիներն իմը չեն:

Ժառանգության մասին

Ես այնքան տարբեր երգեր ու սյուժեներ ունեմ․․․ կարծում եմ, մի կտավում տեղավորել դրանք անհնար է։ Թերևս, այն (կտավը) Բոսխի որմնանկարի նման կլիներ:

Սիրային երգերի մասին

Ես երբեք չեմ գրել երգ որևէ կոնկրետ կնոջ մասին:

Ընդհանրապես սիրային երգերի ժանրն ինձ նյարդայնացնում է: Ես կնախընտրեի, որ ինձ հիշեն ոչ թե որպես սիրային երգերի, այլ որպես խելացի երգերի հեղինակի:

«Սրբազան կով» լինելու մասին

Ես հիմա բոլորին միայն ճշմարտությունն եմ ասում: Կարող եմ ինձ թույլ տալ այս տարիքում՝ ես հիմա կարծես սրբազան կով լինեմ:

Երկարակեցության գաղտնիքի մասին

Ես ամեն օր 340 մ լողում եմ գոտկատեղիս ծանրություն ամրացնելով: Միշտ ուտում եմ ափսեում եղածի կեսը: Արդեն 40 տարի է՝ չեմ ծխում, թեև երբեմն կարող եմ ինձ երես տալ՝ սիգար վայելելով: Եվ չեմ խմում թունդ ալկոհոլ: Միայն գինի ու շամպայն:

Իր 100-ամյակի մասին

Ես համերգ եմ նախատեսել 2024-ի մայիսի 22-ին՝ իմ 100-րդ տարեդարձի օրը: Իսկ հետո՝ տեսնենք․

Be the first to comment on "‼Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես հավատում եմ քրտինքին🙏🏼🙏🏼"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ