🔝Փաշինյանն ու թիմը մարզերում խնդիր են ունենալու☑✔🔊

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ առաջիկայում սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցող ուժերը պայքարելու են 1/3-ի համար, որը Սահմանադրությամբ նախատեսված է ոչ իշխանական ուժերի համար:

«Խորհրդարանում հայտնվելուց հետո, համաձայն օրենքի՝ այս ուժերը պետք է հայտարարեն, որ ընդդիմություն են: Կարծում եմ՝ այստեղ է լինելու գլխավոր ինտրիգը: ԱԺ-ում հայտնվելու շանսեր ունեն ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ինչպես նաև «Սասնա ծռերը»: Ինչ վերաբերում է նորաստեղծ ուժերին, ապա նրանք ընտրությունն օգտագործելու են՝ որպես քաղաքական ուղու սկիզբ: Նրանք որոշ հույսեր ունեին՝ կապված նոր Ընտրական օրենսգրքի հետ, բայց հիմա կամ փորձելու են հների նման բանակցությունների միջոցով այս կամ այն ձևով իրենց ներկայացուցիչներին տեղավորել անցողիկ համարվող կուսակցությունների շարքում, կամ դիրքավորվել ապագայի համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիգեն  Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ռեյտինգային համակարգին՝ քաղտեխնոլոգն այն յուրահատուկ համարեց, քանի որ, նրա խոսքով, սա աշխատելու է օրվա իշխանության համար, սակայն, միևնույն ժամանակ, այն ենթադրում է, որ պետք է անցնեն մարդիկ, ովքեր ունեն հեղինակություն՝ լավ ու վատ իմաստով, ազդեցություն, բարեկամական, նույնիսկ ցեղային կապեր:

«ՏԻՄ ընտրությունների նման մի բան է: Բարդ է նրանով, որ պայքար է ընթանում ոչ միայն մասնակից կուսակցությունների, այլև սեփական կուսակիցների միջև: Կարծում եմ՝ ‘

«Քաղաքացիական պայմանագիրը» հիմա խնդիր ունի, թե ո՞ւմ առաջադրի այս կամ այն տեղում: Հատկապես մարզերում իրենք մեծ խնդիրներ կունենան, Կապանի ընտրություններն էլ դա ցույց տվեցին: Պետք է լինեն մարդիկ, որոնց ճանաչում են, այդ հող ու ջրից են:  Կարծում եմ՝ լուրջ խնդիրներ են առաջանալու նաև որակական առումով, և եթե Երևանում դա կարելի է պահպանել, ապա մարզերում Փաշինյանն ու թիմը պրագմատիկ խնդիր պետք է փորձեն լուծել, տեղի ընտրազանգվածին համապատասխանող մարդկանց առաջադրել: Այս տեսանկյունից օգտվելու են ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն»,- նշեց Վիգեն  Հակոբյանը:

Be the first to comment on "🔝Փաշինյանն ու թիմը մարզերում խնդիր են ունենալու☑✔🔊"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ