🙏🏼ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔՈՎ՝ ԲԱՐԻ, ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ՕՐ🙏🏼… Հիսուս, Դու գամվեցիր մեռած ծառին, միանալով մեր մեղքերին ու տառապանքներին, Եվ ծառը վերստին ծաղկեց նոր ԿՅԱՆՔՈՎ, և իր պտուղը ՍԵՐՆ է, որ փրկում է ու ազատ դարձնում:

Հիսուս, Դու գամվեցիր մեռած ծառին,
միանալով մեր մեղքերին ու տառապանքներին, 
Եվ ծառը վերստին ծաղկեց նոր ԿՅԱՆՔՈՎ,
և իր պտուղը ՍԵՐՆ է,
որ փրկում է ու ազատ դարձնում:

Տեր իմ, սիրում եմ Քեզ,
որովհետև Դու ինձ այնքա՜ն ես սիրում,
որ կամենում ես, որ միշտ ազատ լինեմ,
և այս ազատության համար, վտանգելով Քո փառքը,
մեր մոտ եկար որպես մարդ անզոր,
բայց ամենակարող՝ Սիրով:

Ո՜վ Տեր, սիրում եմ Քեզ,
որովհետև այս սարսափելի ազատությունը,
որ մեզ բազում տառապանքներ է պատճառում,
միևնույն սքանչելի ազատությունն է,
որ մեզ հնարավորություն է ընձեռում սիրելու:

Ուրեմն, երբ մեր օրերի խաչի ներքո կքված,
իսկ երբեմն էլ ընկնելով,
երբ լալով, աղաղակելով աշխարհի խաչի դիմաց,
երբեմն էլ ճչալով,
փորձությունը կունենանք Աստվածությանդ դեմ ըմբոստանալու,
փախչելու, կամ պարզապես նստելու,
մեզ ուժ տուր՝ դարձյալ ոտքի կանգնելու
և շարունակելու մեր քայլը,
առանց նզովելու Քո Աջը, որ դեպի մեզ ես պարզում,
բայց չես կրում մեր խաչերը,
եթե մենք ինքներս չենք կրում դրանք,
ինչպես Դու կրեցիր Քոնը։
Ամեն։
 

 ― Հույս Հավատ Սեր հետ:

 

Be the first to comment on "🙏🏼ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔՈՎ՝ ԲԱՐԻ, ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ՕՐ🙏🏼… Հիսուս, Դու գամվեցիր մեռած ծառին, միանալով մեր մեղքերին ու տառապանքներին, Եվ ծառը վերստին ծաղկեց նոր ԿՅԱՆՔՈՎ, և իր պտուղը ՍԵՐՆ է, որ փրկում է ու ազատ դարձնում:"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ