❌❗📣ՊՆ-ի մեքենայում եղել է 21 զինծառայող. ութը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ. նոր մանրամասներ⚠

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում ողբերգական ավտովթարից նոր մանրամասներ է հայտնել:

 

 

 

 

«Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան այսօր ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է:

Ավելի ուշ հայտնի էին դարձել մահացած զինվորների անունները:

Be the first to comment on "❌❗📣ՊՆ-ի մեքենայում եղել է 21 զինծառայող. ութը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ. նոր մանրամասներ⚠"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ