❌Ադրբեջանցու, կապույտ մազերով աղջկա հետ շփվելն անբարոյականություն համարողները թող դուրս գան ընկերներիս ցանկից❌❗📣

Դերասանուհի Անի Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ասյա Խաչատրյանի և նրա ադրբեջանցի ընկերոջ՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարներին:  Նշենք, որ այդ լուսանկարներին հաջորդել էր Անիի ամուսնու՝  Sos հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանի սկանդալային հայտարարությունը, որում նա ասել էր. «Ես ուզում եմ գնալ Ադրբեջան և ընկերություն անել ադրբեջանցիների հետ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Անի Խաչիկյանը ֆեյսբուքում գրել է հետևյալը.

«Բանը…մեկնաբանությունների հատվածը փակ էր,սենց գրեմ․․․եթե մարդ կա ընկերներումս,ով կարծումա,որ թուրքի կամ ադրբեջանցու կամ ասենք սևամորթի,կամ կապույտ մազերով ծխող աղջկա հետ շփվելը,սիրելը,ընկերություն անել և այլն անբարոյականությունա կամ ազգային դավաճանություն և այլ պաթոլոգիաների մեջ են ընկնում ուրիշների կյանքի մեջ քիթը խոթելով,խնդրում եմ ինքնակամ դուրս գալ ընկերներիս ցանկից,ես ձեր նեռվերն ու հավեսը չունեմ ու չեմ ուզում օրս փչանա․․․Շնորհակալություն,հաջողություն»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք նաև, որ Ասյա Խաչատրյանն ամիսներ առաջ, գտնվելով Արցախում, տեղի ոստիկանությանը մեղադրել էր իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Կարդացեք նաև՝ Ես ուզում եմ գնալ Ադրբեջան և ընկերություն անել ադրբեջանցիների հետ․ Հայկ Բարսեղյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ասյա Խաչատրյանն ադրբեջանցու հետ մեկնել է Թբիլիսի

Ադրբեջանցին ընկերս է, Ադրբեջանի ներքին զորքերում չի ծառայում․ Ասյա Խաչատրյան

Թքեմ ձեր գենի վրա էլ, հայացքների վրա էլ…Ասյա Խաչատրյանի սկանդալային հայտարարությունը

Իմ ասածն այն չէ, որ ղարաբաղցին վատն է….«Կապույտ մազերով աղջիկը» նոր մանրամասներ է ներկայացնում

Be the first to comment on "❌Ադրբեջանցու, կապույտ մազերով աղջկա հետ շփվելն անբարոյականություն համարողները թող դուրս գան ընկերներիս ցանկից❌❗📣"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ