Ի՞նչ է լինելու այն շենք-շինությունների հետ, որոնք ժամանակին սեփականաշնորհել են նախկին պաշտոնյաները

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր լրագրողներին ասաց, որ այն շենք-շինությունները, որոնք ժամանակին սեփականաշնորհել են նախկին պաշտոնյաները, օրինակ, Գագիկ Խաչատրյանը, Արամ Հարությունյանը, Գագիկ Բեգլարյանը և այսօր թանկ գներով վարձակալության են տալիս պետությանը,քանի որ ունեն դրա կարիքը:

«Օրինակ՝ Արամ Հարությունյանին պատկանող գույքը անպես չէ, որ պետությանն ավելի թանկ են վարձով տալիս: Կառավարությունն  իր կարիքներից ելնելով՝ ստիպված վարձակալել է, և հիմա փորձում ենք ամեն ինչ անենք, որ այդ վարձակալությունը խզենք: Ինչ վերաբերում է  այդ գործարքներին, դրանք տեղի են ունեցել ավելի վաղ, քան 10 տարի, և գոյություն ունի վաղեմության ժամկետ: Այդ հարցերով պետք է բացառապես զբաղվեն իրավապահները: Բայց նույնիսկ իրավապահների զբաղվելու և ինչ-որ բացահայտումներ անելու պարագայում իրավական հետևանքներ չեն առաջանում: Այստեղ կարիք կա օրենսդրության փոփոխության, անցումային արդարադատության իրականացման: Կամ մյուս տարբերակը, երբ որ նորից ինչ-որ բացահայտումների հետևանքով տվյալ սեփականատերերը որոշեն նվիրատվության տարբերակով գնալ»,- ասաց Բաբայանը:

 

Be the first to comment on "Ի՞նչ է լինելու այն շենք-շինությունների հետ, որոնք ժամանակին սեփականաշնորհել են նախկին պաշտոնյաները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ