ԱԱԾ-ն ոչնչացնելու է. Ստոր սկանդալային խաղ Նիկոլ Փաշինյանի դեմ

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը չի կիսում շրջանառվող այն լուրերը, որ Հանրապետականը քարոզարշավն իրականացնում է միայն համացանցային տիրույթում:

Ըստ նրա՝ Հանրապետականը քարոզարշավ իրականացրել է բոլոր այն վայրերում և մեխանիզմներով, ինչ թույլատրված է եղել Ընտրական օրենսգրքով ու օրենքի որևէ խախտում, Աշոտյանի պնդմամբ, թույլ չի տվել:

Աշոտյանի ներկայացմամբ` Հանրապետականը տարբեր համայնքներում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այդ թվում՝ իրականացրել դռնեդուռ քարոզարշավ, որի ընթացքում ընտրողին է ներկայացվել Հանրապետականների մտահոգություններն ու ծրագրերը: Ընդհանուր առմամբ, Հանրապետական կուսակցության իրականացրած քարոզարշավը Աշոտյանը գնահատել է արդյունավետ ու գոհացնող, թեև, ըստ նրա, ընտրապայքարը անցել է անհավասար պայմաններում և էյֆորիկ մթնոլորտում:

«Մեր նպատակը չի եղել ընտրել ամենասիմպատիչնի նկարը և այդ նկարով գնալ, այսպես ասած, քարոզարշավի: Մեր նպատակն է եղել քաղաքական ուղերձը փաթեթավորել մեր քաղաքական գովազդի մեջ: Եվ մենք կատարյալին մոտ հաջողության ենք հասել, ինչպես արձանագրում են բոլոր քաղաքական ուժերը: «Շնորհակալություն» Նիկոլ Փաշինյանին այս խաղի կանոնները ամենասկզբից ընդունելու և մեզ հետ այս քարոզչական 12 օրը մեր ուզածով անցկացնելու համար»,- նշել է Աշոտյանը

https://armlur.info/?l=am&fbclid=IwAR20vVTvYvEbmIbrEs_REYXe50F2GFYrF5cJ7wYJludLtveJVDQWZFGR3B4

Be the first to comment on "ԱԱԾ-ն ոչնչացնելու է. Ստոր սկանդալային խաղ Նիկոլ Փաշինյանի դեմ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ