Բանավեճն իմ սրտով չստացվեց. Գագիկ Ծառուկյան Պետք էր ոչ թե գեղեցիկ բառեր ասեին, այլ ասեին՝ որ ոլորտը, ինչպես է զարգացնելու

Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նախօրեին կայացած մեծ բանավեճին՝ նշելով, որ բանավեճն իր սրտով չստացվեց, որովհետև կուսակցությունների ղեկավարները ծրագրերը չներկայացրին:

«Այսօր ամբողջ աշխարհի հայությունը սպասում էին, որ ամեն կուսակցության ղեկավար պետք է իր մոտեցումը, ծրագրերը ներկայացներ: Պետք էր ոչ թե գեղեցիկ բառեր ասեին, այլ ասեին՝ որ ոլորտը, ինչպես է զարգացնելու: Ամեն մեկին հնարավորություն տրվեր, որ ասեին, օրինակ, գյուղատնտեսությունն ինչպես են զարգացնելու, ինչի հիման վրա, ինչ գումարներով»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: Այնտեղ ոնց որ ամեն մեկն ուզեր ինչ-որ մեկը մյուսի հաշվին, ասենք թե, դիվիդենտներ շահեր: Այսօր 7 մլրդ դոլարի պարտք ունենք, պատերազմող երկիր ենք, սկզբունքը պետք է լիներ՝ ոնց պետք է արվի տվյալ ոլորտի զարգացումը»,- ասաց ԲՀԿ ղեկավարը

https://www.armeniadaily.am/article/5341

Be the first to comment on "Բանավեճն իմ սրտով չստացվեց. Գագիկ Ծառուկյան Պետք էր ոչ թե գեղեցիկ բառեր ասեին, այլ ասեին՝ որ ոլորտը, ինչպես է զարգացնելու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ