Ռոբերտ Քոչարյանը հռչակվելու է քաղբանտարկյալ. Մենուա Հարությունյան Ո՛չ դիկտատուրային, ո՛չ բռնապետությանը

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ վերջինս քաղբանտարկյալ է հռչակվելու:

«Աղետի գոտին սկսեց վերակառուցվել հե՛նց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, երբ նախագահ Քոչարյանն առաջին անգամ պետական բյուջեից ֆինանսներ հատկացրեց բնակարանաշինության համար , որի արդյունքում Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում կառուցեցին 100-ից ավել նոր շենքեր , տնակներում ապրող մեր հայրենակիցները բնակարաններ ստացան և կամաց-կամաց Հայաստանի հյուսիսը սկսեց ոտքի կանգնել ․․

Յուրաքանչյուր գյումրեցի եթե ձեռքը դնի խղճին չի կարող ուրանալ նախագահ Քոչարյանի հոգատարությունն ու կատարած աշխատանքը՝ աղետի գոտին վերացնելու հարցում և ահա իշխանությունը բռնազավթած Նիկոլը ցանկանանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորել հայության համար սգո այս օրը , որպեսզի մի կողմից քարոզարշավի ավարտին և լռության օրը նոր էյֆորիա ստեղծի ժողովրդի մոտ, մյուս կողմից՝ Հայաստանի համար զարգացում ապահոված աղետի գոտին վերականգնելու համար ջանք ու եռանդ ներդրած և ի վերջո Արցախյան պատերազմի անմիջական հրամանատարից անձնական վրեժ լուծի՝ իրականացնելով քաղաքական վենդետա մարտի 1-ի իր պատասխանատվությունը Քոչարյանի վրա բարդելով։

Այլևս որևէ քաղաքացի, ով ունի մտածելու կարողություն հասկացել է, որ Հայաստանում չկա անկախ իրավապահ համակարգ , որ բոլորը ծառայում են Նիկոլի շահերին և այս իմաստով, եթե այսօր Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի, ապա նախագահ Քոչարյանը հռչակվելու է քաղբանտարկյալ դրանով իսկ դրվելու է Նիկոլի՝ Հայաստանը ժողովրդավարական պետությունից դիկտատուրայի տանելու առաջին քայլը։

Ո՛չ դիկտատուրային, ո՛չ բռնապետությանը…»,-գրել է նա:

https://www.armeniadaily.am/article/5445

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանը հռչակվելու է քաղբանտարկյալ. Մենուա Հարությունյան Ո՛չ դիկտատուրային, ո՛չ բռնապետությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ