Երևանում 14-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

 14-ամյա Սուսաննա Մովսիսյանը որոնվում է որպես անհետ կորած։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, մայիսի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած կինը հայտնում էր, որ իր դուստրը՝ 14-ամյա Սուսաննա Մովսիսյանը, նույն օրը, ժամը 8-ի սահմաններում, դուրս է եկել մայրաքաղաքի Որմնադիրների փողոցում գտնվող իրենց տնից և չի վերադարձել։

Սուսաննա Մովսիսյանի հասակը 155-160 սմ է, միջին կազմվածքով, սև երկար մազերով և սև աչքերով։

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02, 010 57-00-88 կամ 055 68-68-62 հեռախոսահամարներով», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նյութի աղբյուր http://newsarmenia.am/am/news/incidents/-Yerevanum-14-amya-aghiky-voronvum-e-vorpes-anhet-korac-/

Be the first to comment on "Երևանում 14-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ