Թբիլիսիում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը (Ֆոտո)

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը տարբեր ուղղություններով: Վրաստանի խորհրդարանի նախագահը կարեւորել է երկու երկրների կառավարությունների եւ խորհրդարանների միջեւ ակտիվ համագործակցությունը եւ ընդգծել, որ այն կնպաստի հայ եւ վրաց ժողովուրդների կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Վարչապետը նշել է, որ երկար տարիներ որպես պատգամավոր աշխատելով ՀՀ Ազգային ժողովում՝ սեփական փորձով գիտի, թե որքան կարեւոր է խորհրդարանի դերը պետության կառուցվածքում ժողովրդավարական սկզբունքների զարգացման համար։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարեւոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, դա մեզ պարտավորեցնում է երկկողմ խորհրդարանական համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի»,- ասել է ՀՀ վարչապետը:

Մանրամասն https://news.am/arm/news/453992.html

Be the first to comment on "Թբիլիսիում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը (Ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ