«Գագիկ Ծառուկյանը չի մարսել մեծ դեբատը». Էդմոն Մարուքյան

«Մեծ, այլանդակ հակաքարոզչություն է իրականացվում մեր դեմ, դրված են մեծ ռեսուրսներ, մեծ փողեր, ֆեյքեր ու ֆեյք մարդիկ, որոնք իրականում կան, բայց ֆեյք մարդիկ են: Կան մարդիկ, որ իրենք իրենց կյանքով ֆեյք են: Մի վայ, հայ գիտի Էդմոն Մարուքյանը, «Լուսավոր Հայաստանը», անգամ հարցնում են՝ այ ախպեր, Էդմոն ջան, ուզում են իմանալ, էդ ի՞նչա եղել»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա հայտարարեց՝ այս ուղիղ եթերը պարտադրված է, քանի որ մեծ դեբատից հետո ԲՀԿ-ն պատերազմ է հայտարարել իրենց: Այս առիթով Էդմոն Մարուքյանը մանրամասնեց. «Պատերազմ եք մեզ հայտարարե՞լ,  լո՞ւրջ եք ասում, ախր մոռացե՞լ եք, որ մենք ով, դուք ով, մոռացե՞լ եք: Կմաշենք ձեզ, կմաշենք: Կարծում եք՝ ես Լուսավոր Հայաստանի պատգամավորների, ավագանիների ետևում պիտի լինեմ ու հետևից պատերազմե՞մ, ասեմ՝ գրեք իր վրա: Դուք այդքան չեք պատկերացնում, որ ես առաջին գծում կռիվ տվող մարդ եմ, ոչ թե մարդկանց թիկունքում թաքնվող»: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե «Գագիկ Ծառուկյանը չի մարսել դեբատը» ու հարց բարձրացրեց. «Ի՞նչ է ուզում Ծառուկյանն ինձնից: Ասում է ես էլ եմ հեղափոխական, ջուր եմ ուղարկել հեղափոխությանը ու վիճարկում է մեր՝ հեղափոխական լինելու հանգամանքը: Բայց մենք ասել ենք՝ հեղափոխական չենք, մեզնից հեռու մնացեք: Հեղափոխությունը եղել է հին համակարգի դեմ, իսկ ինքը հին համակարգի մի մասն է»: Այն, որ հնչում են կարծիքներ, թե Լուսավոր Հայաստանը կեղծ ընդդիմություն է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մե՞զ եք ասում, մեր հե՞տ եք, ապրիլի 17-ին դուք ո՞ւր էիք, դուք չէիք եկել նիստին, վախեցե՞լ էիք գալ: Քիչ չի չէիք եկել, դեռ մի բան էլ ձեր պատգամավորներին ասել էիք, որ կողմ քվեարկեն: Սերժ Սարգսյանին ընտրած տղերքով այսօր ավելի հեղափոխական եք հանդես գալիս, քան ես. ես հեղափոխական չեմ: Մարտի մեկով ձեր դեմ գործ է քննվում, դուք կարող եք մեր դեմ խոսե՞լ: Փոխանական ասեք թող ՀՔԾ-ն ասի, գնամ ցուցմունք տամ, պատմեմ ոնց ենք ֆորմաները ստացել, այդքան փող եք ծախսում մեր դե՞մ: Դուք քաղաքականության մեջ ինչ կաք, իջնում եք, ես բարձրանում»: Էդմոն Մարուքյանը զգուշացրեց՝ իր ամեն կուսակցական անդամի համար կռիվ է տալու ու հորդորեց՝ հեռու մնացեք բոլորից: Ուղիղ եթերի ավարտին էլ հորդորեց հանգստանալ. երկրի առաջ բազում ծառացած խնդիրներ կան: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/17/1001540/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի կողմից սանձազերծված հակաքարոզչությանը

Опубликовано Edmon Marukyan Воскресенье, 16 декабря 2018 г.

Be the first to comment on "«Գագիկ Ծառուկյանը չի մարսել մեծ դեբատը». Էդմոն Մարուքյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ