Ես Փաշինյանին ասացի՝ ինչո՞ւ լեզուդ կուլ տվեցիր. Լուկաշենկո Մեր Վարչապետը ոչ մեկի մոտ լեզուն կուլ չի տա, Այ Բատկա… Ժամանակի ընթացքում բոլորդ էլ հաշվի եք նստելու Նիկոլի հետ ու ինքն էլ ձեր երկրներում իր օրինակով հեղափոխություն կանի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների նոր մանրամասներ են հայտնվել՝ Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Մասնավորապես՝ Լուկաշենկոն պատմել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ զրույցի մասին, որտեղ անդրադարձել է Մինսկին ուղղված Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Երեւանի քննադատությանը: «Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի, դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաեւ Իլհամը (Ալիեւ)… Ես նրան ասացի, Նիկոլ, եկ բոլոր վերջակետերը դնենք «ի»-ի վրա՝ ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքով: Ո՞վ: Ռուսաստանը… Եվ ես նրան՝ էդ ինչու լեզուդ կուլ տվեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, իսկ երրորդ՝ Թուրքիան, եւ միայն չորրորդ կամ հինգերորդ տեղը, այն էլ հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսն է զբաղեցնում: «Պոլոնեզը» չլիներ, տասներորդը կլինենք: Դե ահա, ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Յուրայինների վրա ես հարձակվում, որ օտարնե՞րը հասկանան: Դե, դու ասա, եւ ես կլռեմ… Ահա, այսպիսի խոսակցություն է եղել: Ինչո՞ւմ եմ սխալ: Ինչո՞ւ եմ ես հակահայկական մարդ: Մեզ մոտ հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում»,- ասել է Լուկաշենկոն: «Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի, դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաեւ Իլհամը (Ալիեւ)… Ես նրան ասացի, Նիկոլ, եկ բոլոր վերջակետերը դնենք «ի»-ի վրա՝ ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքով: Ո՞վ: Ռուսաստանը… Եվ ես նրան՝ էդ ինչու լեզուդ կուլ տվեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, իսկ երրորդ՝ Թուրքիան, եւ միայն չորրորդ կամ հինգերորդ տեղը, այն էլ հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսն է զբաղեցնում: «Պոլոնեզը» չլիներ, տասներորդը կլինենք: Դե ահա, ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Յուրայինների վրա ես հարձակվում, որ օտարնե՞րը հասկանան: Դե, դու ասա, եւ ես կլռեմ… Ահա, այսպիսի խոսակցություն է եղել: Ինչո՞ւմ եմ սխալ: Ինչո՞ւ եմ ես հակահայկական մարդ: Մեզ մոտ հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում»,- ասել է Լուկաշենկոն: Աղբյուր Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "Ես Փաշինյանին ասացի՝ ինչո՞ւ լեզուդ կուլ տվեցիր. Լուկաշենկո Մեր Վարչապետը ոչ մեկի մոտ լեզուն կուլ չի տա, Այ Բատկա… Ժամանակի ընթացքում բոլորդ էլ հաշվի եք նստելու Նիկոլի հետ ու ինքն էլ ձեր երկրներում իր օրինակով հեղափոխություն կանի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ