«Անելիք Բանկ»-ն այսուհետ հանրությանը կներկայանա «IDBank» բրենդով

«Անելիք Բանկը» հունիսի 4-ից հանրությանը կներկայանա «IDBank» բրենդով: Ռեբրենդինգի որոշումն ընդունվել է բանկի նոր բաժնետիրոջ գալուց հետո, սակայն անվանափոխությունը միայն սկիզբն է նոր և բարդ ուղու, որն իր համար ընտրել է «IDBank»-ը, իսկ կարևորագույն ծրագրերը դեռևս առջևում են:

«Նոր իմիջ ստեղծելիս փորձել ենք արտացոլել բանկի հիմնական արժեքներն ու փիլիսոփայությունը՝ բազմամյա փորձը, նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը և հաճախորդների ակնկալիքները գերազանցելու մշտական ձգտումը: Մեր նոր ոճն ունիվերսալ է՝ հիմնված պարզության և հարմարավետության սկզբունքների վրա»,- ասաց բանկի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը:

Արագ փոփոխվող աշխարհը ֆինանսական կառույցների առջև լուրջ մարտահրավերներ, խնդիրներ է առաջ բերում՝ որոնք լուծելով միայն հնարավոր է երկարաժամկետ հաջողության հասնել:

Մանրամասն

Be the first to comment on "«Անելիք Բանկ»-ն այսուհետ հանրությանը կներկայանա «IDBank» բրենդով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ