Էրիկ Գրիգորյան. «ՀՀ-ում կարգելվեն պլաստիկե տարաները»

 

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նախաձեռնում են մի ծրագիր, որով  կարգելվեն Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաները: Նախարարն ասաց, որ այդ գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, ապա այն  կտարածվի մարզում, իսկ հետո, որոշակի ժամանակահատվածում Հայաստանը կմիանա այն երկրներին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելվում է։ Գրիգորյանի խոսքերով՝ «Աշխարհի շատ երկրներում վաղուց է սկսվել այս գործընթացը: Կարծում եմ՝ առաջիկա 5-10 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում դրա կիրառումը կարգելվի: Մենք չենք կարող միանգամից արգելել, բայց գործընթացը կամաց-կամաց կիրականացվի: Մենք այլընտրանք կառաջարկենք` համայնքում, որտեղ միջոցառումներ կանենք, կտորե տոպրակներ կբաժանենք: Իսկ պլաստիկե շշերը կվերամշակվեն»: Այս ծրագրի համար, ըստ նախարարի, պետբյուջեից գումար չի հատկացվելու, ֆինանսավորման այլ աղբյուրներ ունեն:

Be the first to comment on "Էրիկ Գրիգորյան. «ՀՀ-ում կարգելվեն պլաստիկե տարաները»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ