Շատ լավ եմ. Մանվել Գրիգորյանը դուրս եկավ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից

Քիչ առաջ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից դուրս եկավ գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նա հրաժարվեց խոսել լրագրողների հետ, ասաց՝ հետո, նշեց, որ շատ լավ է իրեն զգում, ապա արագ նստեց մեքենան և հեռացավ։

Հիշեցնենք, քիչ առաջ պատասխանելով հարցին, թե ինչ հանգամանքներով առաջնորդվելով է նման որոշում կայացվել, նրա փաստաբանը նշել էր, որ հանգամանքները մի քանիսն են, նաեւ առողջական վիճակը կապ ունի, սակայն պատճառը ոչ միայն դա է ,  ինքը չի կարող ամբողջությամբ բացահայտել, թե որն է գլխավոր պատճառը, ու ըստ փաստաբանի՝ տեղի է ունեցել նորմալ դատական ակտ:

Իսկ այսօր ավելի վաղ դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավով ազատելու վերաբերյալ:

Be the first to comment on "Շատ լավ եմ. Մանվել Գրիգորյանը դուրս եկավ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ