Սիրելի փոքրիկներ, մենք մեծերով խոսք ենք տալիս կատարել ձեր երազանքները. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ելույթ ունեցավ՝ ասելով. «Սիրելի երևանցիներ, մենք շուտով մտնում ենք 2019 թվական, ասում են՝ Ամանորին հրաշքներ են կատարվում, ճիշտն ասած,  մինչև  2018 թվականը ես հրաշքներին չէի հավատում, բայց միևնույն է, ինչպես ամեն տարի 2018-ի Ամանորին  նույնպես  երազանք պահեցի և 2018-ի գարնանն իմ երազանքը կատարվեց, բայց, միևնույն է ժամանակ որպես  շատ պրակտիկ և գիտությանը հավատացող մարդ, ես հասկանում էի, որ հրաշքները հենց  այնպես չեն կատարվում, երազանքները հենց այնպես  չեն կատարվում և միակ պայմանը, որ քո երազանքը կատարվի պետք է լինի այն, որ դրա մասին երազեն  բոլորը: Մենք  բոլորս պետք է երազենք  մի բանի մասին, որ այն կատարվի և փաստորեն  2018-ի Ամանորին  մենք երազել  ենք նույն բանի  մասին :Այս երազանքը մենք բոլորս միասին   ի կատար ածեցինք այս հրապարակում, և ամբողջ աշխարհը զարմացած , հիացած հետևում էր մեզ: Այո,  մենք բոլորս կանգնած այս հրաշք, գեղեցիկ  տոնածառի առջև մտածում ենք մեր ապագայի մասին, քիչ անց կվառվեն այս տոնածառի լույսերը և կվառվեն դրա հետ մեր հույսերը: Մոտակա  100 ամյակներին մեր ճանապարհը լույսով լի է լինելու այսուհետ: 2018-ին կատարվեց մեր մեծերի երազանքը, բայց մեր փոքրիկների  երազանը դեռ չի կատարվել, և այս պահին՝ 2018-ին, սիրելի փոքրիկներ, կարող  եք հանգիստ պահել երազանքներ, մենք մեծերով խոսք ենք տալիս, որ իրականացնելու ենք ձեր բոլոր երազանքները»:

Սիրելի փոքրիկներ, մենք մեծերով խոսք ենք տալիս կատարել ձեր երազանքները. Հայկ Մարության

Be the first to comment on "Սիրելի փոքրիկներ, մենք մեծերով խոսք ենք տալիս կատարել ձեր երազանքները. Հայկ Մարության"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ