Ասլանյանը հեգնում է Մարուքյանին

 

Տարոն Մարգարյանի հրաժարականի ավետիսը ստանալուն պես՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը որոշել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և հուշել, թե ով պետք է Երևանի քաղաքապետից հետո հավաքի ճամպրուկները: Զարմանալու առիթ, սակայն, չկա. Մարուքյանն այս անգամ էլ կրեատիվ չգտնվեց, այս անգամ էլ հրաժարական տալու նրա եղբայրական խորհուրդն ուղղված էր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:
Տպավորություն է, որ Մարուքյանը ոչ մի կերպ չի կարողանում մարսել այն իրողությունը, որ իր եղբայր Քրիստն այդպես էլ չզբաղեցրեց քաղաքապետի աթոռը, դա էլ դեռ քիչ էր՝ ինքը՝ Մարուքյանը մնաց ներքաղաքական կյանքի լուսանցքում: Եվ հիմա նա իհարկե առիթը բաց չի թողնի վաղեմի ախոյանին հուշումներ անելու և պահած քենը պարպելու համար: Սակայն պետք է փաստել՝ Մամիկոն Ասլանյանը պատվով դուրս եկավ Մարուքյանի հետ այս հեռակա բանավեճում: Այս պահին Վանաձորի քաղաքապետի հրաժարականի հիմքեր՝ առնվազն իրավական հարթության մեջ՝ չկան: Հենց այդ փաստն է հիմք տվել Ասլանյանին՝ մեղմ ասած՝ հեգնել Մարուքյանին: Նա «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարին անվանել է «խորհուրդներ տալու մեծագույն վարպետ»՝ ակնարկելով Մարուքյանի՝ Նիկոլ Փաշինյանին ժամանակին տված քաղաքական դասերը, որոնց պտուղները նա մինչ օրս քաղում է:
Միևնույն ժամանակ, Ասլանյանն առաջարկում է, որպեսզի Մարուքյանն իր թանկարժեք խորհուրդները պահի իրեն: Ինչ խոսք, Մարուքյանին խորհուրդներն այս պահին անհրաժեշտ են ավելի, քան երբևէ: Առջևում ընտրություններ են, իսկ ՔՊ-ում առկա տրամադրությունները Մարուքյանի թիմի համար պետք է որ մտահոգիչ լինեն…
Ստելլա Խաչատրյան

Be the first to comment on "Ասլանյանը հեգնում է Մարուքյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ