Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Ստեփանյանը

 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Ստեփանյանը: Վարչապետի որոշումը տեղադրված է Կառավարության պաշտոնական կայքում, որում, մասնավորապես, ասվում է. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լիլիթ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 25-ին: Նա Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:

Be the first to comment on "Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Ստեփանյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ