24-ամյա Սեւակ Սարգսյանը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի

 

24-ամյա Սեւակ Սարգսյանը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի, որը, սակայն, Հայաստանում չի կատարվում: Սեւակը պատմեց, որ տառապում է գլոմոնեֆրիտ հիվանդությամբ եւ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղից երկու օրը մեկ Երեւան է գալիս հեմոդիալիզ ստանալու համար: «Եղբայրս էլ այդ խնդիրը ուներ, հայրս նրան դոնոր դարձավ, երիկամի փոխպատվաստում արեցինք, այդ ընթացքում բոլոր միջոցները ծախսվեցին: Հիմա էլ ոչ մի հնարավորություն չունենք: Մայրս էլ չի կարող դոնոր լինել, քանի որ բժիշկները ասում են՝ ժառանգական է, հենց իրենից է փոխանցվել ինձ ու եղբորս»,- ասաց Սեւակը: 23-ամյա երիտասարդը նշեց, որ իրենք որոշ գումար արդեն հավաքել են եւ իրենց 7000 ԱՄՆ դոլլար է մնացել Գերմանիա մեկնելու եւ այնտեղ երիկամի փոխպատվաստում անելու համար. «Ինձ պետք է, որ ուղղակի հասնեմ այնտեղ, քանի որ Գերմանիայում այդ հիվանդությամբ հիվանդներին երիկամի փոխպատվաստում անում են»: Սեւակին օգնել ցանկացողները կարող են զանգահարել կամ գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին: Հեռախոսահամար՝ 077 34-33-35։

Be the first to comment on "24-ամյա Սեւակ Սարգսյանը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ