Հիշիր հենց Ինքը ՝Աստված մեզ ասաց․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» «Ե՛ս եմ դուռը, ով Իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի»

Մի պահ փորձիր անջատվել այս եռուզեռից։Խնդրում եմ փորձիր ազատվել էս նոր տարվա խառնաշփոթից,էս առևտրից,մարդկանց շտապելուց,գայթակղիչ գովազդներից,կրքերից,մոլություններից։Բոլորը շտապում են,բոլորը գնում են,բոլորը խառն են,եկեղեցիները դատարկ են, <<city>> ները հերթեր։Փորձիր անջատվել էս աշխարհից,փորձիր հլը հոգիդ զգաս,չես կարող չէ՞։Ո՛չ չես կարող,որովհետև Քրիստոսով չես ապրում,որովհետև Քրիստոսի տեղը զբաղված է քո սրտում։Ու գիտե՞ս ինչերով են զբաղված։Նոր տարվա պատրանքներով,նոր տեխնիկաներով,նոր հագուստներով,նոր,նոր,նոր,թանկ,շատ բաներով․․․բայց ամենաթանկը էս կյանքում,կյանքը չկորցնելն է,այո՛ կյանքը չկորցնելն է․․․հենց այս կյանքում ենք,մեր կյանքը գտնում,մեր կյանքը պատրաստում,մեր կյանքը՝մեր ներսում պիտի լինի․․․կյանքը ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է,մեր բոլորի ՏԵՐԸ,ԱՍՏՎԱԾԸ,ՓՐԿԻՉԸ,ՔԱՎՈՂԸ,ՕՐՀՆՈՂԸ,ԲԺԻՇԿԸ․․․խնդրիր Աստծուն,որ քեզ անջատի այս կյանքից,այս մեղքերից և հոգիդ զգաս,լրացնես հոգուդ բացը,՝Տիրոջով․քանզի Տիրոջով է փրկությունը․Այդժամ կանջատվես և կզգաս հոգուդ վերքերը և կկանչես Աստծուն ու Նա կօգնի։ Աղոթենք՝սրտանց,զղջանք՝գիտակցումով,ի սրտե,ողորմած լինենք՝գոհությամբ,համբերատար լինենք՝սիրով,սպասենք՝ՄԻՇՏ․և փառաբանենք ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԸ։ Հիշիր հենց Ինքը ՝Աստված մեզ ասաց․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ»  «Ե՛ս եմ դուռը, ով Իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի»

Be the first to comment on "Հիշիր հենց Ինքը ՝Աստված մեզ ասաց․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» «Ե՛ս եմ դուռը, ով Իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ