Մենք պարտավոր ենք ուժեղ պետություն և ազգ դառնալու՝ քրիստոնեությունը պահպանելու համար

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մենք՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած պետություն և իրապես հավատավոր ժողովուրդ պետք ա Նոր տարին ճոխությամբ նշելու փոխարեն սովորենք Սուրբ Ծնունդը կարևորել, առաջին պլան բերել և արժևորել, քանզի ամանորյա տոների խորհուրդն ու կարևորությունը , ջերմությունն ու ուրախությունը հենց կապված է Հիսուսի ծնունդի հետ …

Մենք կարող ենք Սուրբ Ծնունդը իսկապես մեծ տոնի վերածել ոչ միայն մեր ժողովրդի համար , այլ հասնել նրան, որ շատ և շատ քրիստոնյաներ տարբեր պետություններից հատուկ ժամանեն Հայաստան , որպեսզի Սուրբ ծնունդը նշեն առաջին քրիստոնյա պետությունում՝ Արարատի լեռան լանջին…

Մենք պետք է տեսլական ունենանք Հայաստանը տուրիստական շուկայում ճիշտ և մրցունակ ներկայացնելու …

Տերը օրհնել է Հայաստանն ու մեր ժողովուրդը և մենք պարտավոր ենք ուժեղ պետություն և ազգ դառնալու՝ քրիստոնեությունը պահպանելու համար , քանզի հենց մենք հայերս ենք ամենաիսկական և ամենանվիրական քիրստոնյաները և հենց մեր տեսակն է պահպանում քրիստոնեությունը և դա մեր տեսակի առաքելությունն է …

Slaq.am — Լրատվական աղբյուր

 

Be the first to comment on "Մենք պարտավոր ենք ուժեղ պետություն և ազգ դառնալու՝ քրիստոնեությունը պահպանելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ