«Փшշինյան, դnւխիդ մեռնեմ»․ Միшյն Դու կшրող էիր աuել դш․․

 

Ղարաբաղյան  հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Euronews-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, վարչապետի դառնալու առաջին օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ:

Այժմ մենք տեսնում ենք, որ  իրավիճակը փոխվում է, քանի որ այս ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի դեմ է:

Ես կարծում եմ, որ դա դեմ է նաեւ ժողովրդավարությանը, որովհետեւ հիմա Հայաստանը իսկապես ժողովրդավարական երկիր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ իրենց ժողովուրդը կոգեշնչվի հայկական գործընթացներից իրենց երկրում ժողովրդավարական փոփոխություններ սկսելու համար:

«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ուղերձ հղի Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ միջազգային հանրությունից ուժեղ արձագանքի կարժանանա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝

պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Հայաստանի կառավարությունն ի՞նչ պլաններ ու մտադրություններ ունի ՆԱՏՕ-ի հետ կապված:

Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար գործընկեր երկիր է:

«Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելություններին, մեկը` Կոսովոյում, մյուսը՝ Աֆղանստանում, ինչը հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային անվտանգության ապահովման գործում:

Բայց մենք նաև անդամ ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, եւ մենք, ընդհանուր առմամբ, Հայաստանին տեսնում ենք այս կազմակերպությունում եւ այս անվտանգության համակարգում»,-ասել է նա:

Արդյո՞ք Հայաստանը մտադիր է մնալ Ռուսաստանին հավատարիմ դաշնակից, թե՞ լինել ավելի մոտ ՆԱՏՕ-ին՝ հեռանալով Ռուսաստանից հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կմնա Ռուսաստանի դաշնակից:

«Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի, նաեւ՝ ՆԱՏՕ-ի եւ Արեւմտյան երկրների, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, այնպես որ չենք պատրաստվում վերափոխել մեր արտաքին քաղաքականությունը»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում աղմկահարույց կոռուպցիոն գործերին:

Ի՞նչ տեղի կունենա, եթե բոլոր կոռումպացված պաշտոնյաները լինեն բանտում:

«Մեզ համար շատ կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարելը, բայց կարեւոր է նաև դա անել օրենքի, մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում:

Ես Հայաստանում եղել եմ քաղբանտարկյալ, եւ ինձ վատ կզգամ, եթե Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենանք»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումերին՝ վարչապետը նշել է, որ կարողացել են տնտեսական մեծ փոփոխություններ կատարել, տնտեսության բոլոր խաղացողների համար ստեղծել բարձր մակարդակի դաշտ:

«Հուսով ենք, որ Հայաստանի տնտեսությունն ավելի գրավիչ կդարձնենք օտարերկրյա ներդրումների համար․․․

Մենք ավելի ուժեղ ժողովրդավարություն կստեղծենք, թե մեր միջազգային գործընկերների օգնությամբ, թե առանց»,-հավելել է նա․․․

Հայաստանում, այս հարցազրույցից հետո, շատերը հանդես եկան ամենատարբեր մեկնաբանություններով․․․

՛Սակայն, ամենանտպավորիչ արձագանքը, թերևս, այս էր․ «Փաշինյան, դուխիդ մեռն եմ․․․

Միայն Դու կարող էիր

Be the first to comment on "«Փшշինյան, դnւխիդ մեռնեմ»․ Միшյն Դու կшրող էիր աuել դш․․"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ