Մանկահասակ դեմքով տղա, երևի էդ պահին չի էլ հասկացել ինչ է կատարվում․ փոխվարչապետի խոսնակը Ռոբերտ Աբաջյանի մասին

 

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, օրերս  CivilNet.am լրատվականի հետ զրույցում խոսելով քաղաքումհաճախ հանդիպող երիտասարդների նկարներ, որոնք մասնակցել են 2016 թվականի տեղի ունեցած մարտական գործողություններին հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմի մասնակից տղաները չեն էլ գիտակցել, թե ինչ է կատարվում, ուստի նրանց պետք է հանգիստ թողնել․«․․․Չպետք է շահարկել տղաների անունները։ Մանկահասակ դեմքով տղա, երևի էդ պահին չի էլ հասկացել ինչ է կատարվում ու հիմա մենք անընդհատ շահարկում ենք էդ ամենը։ Թողնենք մի փոքր հանգիստ»,-հայտարարել էր Փաշոյանը։

Հիշատակված հարցազրույցի տեսանյութի տարածումից հետո մեծ աղմուկ բարձրացավ և շատերը անընդունելի համարեցին Կարպիս Փաշոյանի հայտարարությունը։ Մարդկանց համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է խոսել այդ կերպ երիտասարդների մասին, որոնք իրենց կյանքն են զոհել հանուն մեր հայրենիքի։ Անհասկանալի՞ է, թե ինչպես կարելի է կարծել, որ այդ երիտասարդները չեն հասկանում, թե ինչ է կատարվում։

Սոցիալական ցանցերում աղմուկ բարձրանալուց հետո Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակը փորձեց բացատրել, թե ինչ է ցանկացել ասել և միևնույն ժամանակ իր խոսքը քննադատողներից շատերին մեղադրեց քաղաքական պատվեր կատարելու մեջ, իսկ մնացածին առաջարկեց չշարունակել քննարկումը․«Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը, իսկ նրանք, ովքեր իսկապես մտահոգված էին հարցազրույցի ժամանակ հնչեցված մտքերով, խնդրում եմ դադարեցնել այս անիմաստ քննարկումը: Ես երբեք չեմ կարող կասկածի տակ դնել այդ տղաների հերոսությունն ու հանրությանը մատուցած ծառայությունը: Դրանք անուրանալի արժեքներ են»:

Be the first to comment on "Մանկահասակ դեմքով տղա, երևի էդ պահին չի էլ հասկացել ինչ է կատարվում․ փոխվարչապետի խոսնակը Ռոբերտ Աբաջյանի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ