Ժողովուրդ ջան, դուք էլ Նիկոլին պետք չեք և հիմա արդեն կտեսնեք նրա իրական դեմքը. Մենուա Հարությունյան

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այն, որ Երևանում ապօրինի փողոցային առևտուր պետք է չլինի, պարզից էլ պարզ է, բայց փաստն այն է, որ Նիկոլենք սպասեցին ընտրություններն ավարտվեն, ստի և էյֆորիայի ազդեցության տակ իրենք հաղթեն այդ ընտրություններում և հիմա, երբ արդեն բռնազավթված իշխանությունը վախի մթնոլորտում անցկացված ընտրությունների միջոցով ամրագրված է՝ հանգիստ կարելի է թույլ չտալ փողոցում հացի փող աշխատել փորձող մարդկանց առևտրով զբաղվել, հանգիստ կարելի է նախարարություններ փակել, և գործազուրկ դարձնել հազարավոր մարդկանց և այսպես շարունակ…

Ժողովուրդ ջան, դուք էլ Նիկոլին պետք չեք և հիմա արդեն կտեսնեք նրա իրական դեմքը, ով պատրաստ է իշխանությունը պահելու համար էլ ավելի դաժանաբար խաբել սեփական ժողովրդին, վատացնել առանց այն էլ վատ ապրող ժողովրդի կյանքը՝ բնականաբար չկատարելով իր ոչ մի տված խոստում …»:

https://lurer.com/?p=308897&l=am

Be the first to comment on "Ժողովուրդ ջան, դուք էլ Նիկոլին պետք չեք և հիմա արդեն կտեսնեք նրա իրական դեմքը. Մենուա Հարությունյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ