Թուրքիայում մահացել է ռուսի կողմից դաժանաբար ծեծված ուկրաինացի զբոսաշրջիկը

 

Թուրքիայի հիվանդանոցում մահացել է ուկրաինացի զբոսաշրջիկ Անդրեյ Սովան, որին հանգստանալիս դաժանաբար ծեծել է Ռուսաստանից զբոսաշրջիկը: Այս մասին ՈՒՆԻԱՆ-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ում աղբյուրը: Աղբյուրի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Թուրքիայում հանգստավայրային քաղաքի հյուրանոցում ուկրաինացին վիճաբանել է Ռուսաստանից հանգստացողի հետ, ծեծկռտուքի հետեւանքով ուկրաինացին կոմայի վիճակում հայտնվել է հիվանդանոցում: Ուկրաինայի ԱԳՆ-ի հետ խորհրդակցությունից հետո նրան պետք է հայրենիք տեղափոխեին սանիտարական ավիացիայի օդանավով:

Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ապահովման վարչության պետ Վասիլի Կիրիլիչը Ունիանի հարցմանն ի պատասխան պաշտոնապես չի հաստատել ուկրաինացու մահվան տեղեկությունը: «Ես իրավասու չեմ մամուլին այս տեղեկությունը հայտնելու, սա առանձին ուկրաինական ընտանիքի ողբերգություն է, իսկ հյուպատոսն անհրաժեշտ գործողություններ է կատարում, որոնք նման դեպքերում իրականացվում են»,- նշել է նա: Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, քանի որ Անդրեյ Սովայի արյան մեջ գրանցվել է ալկոհոլի բարձր պարունակություն տուրիստական գործակալությունը որոշ ժամանակ հրաժարվել է նրան ապահովագրությամբ օգնություն ցույց տալ եւ տուն տեղափոխել

Be the first to comment on "Թուրքիայում մահացել է ռուսի կողմից դաժանաբար ծեծված ուկրաինացի զբոսաշրջիկը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ