…եթե ամուսնանամ օտարության մեջ, ապա երեխաներս կհիմնվեն օտարության մեջ և Հայաստանը իմը կլինի միայն իմ գերեզմանի համար…Ցավալի է, բայց փաստ

Նոր մի անծանոթ կնոջ գրառում նկատեցի, շատ երկար էր կարդացի, պարզվեց նա իր ողջ գերդաստանով 20-տարի առաջ գնացել է Հայաստանից, մի խոսքով շատ հուզիչ գրառում էր…

Այժմ ցանկանում եմ դիմել ամբողջ Սփյուռքի Հայերին…
Դուք՝ անկախ նրանից քանի տարի առաջ եք գնացել, եթե նույնիսկ Հայաստանում չունեք ձեր գերդաստանից ոչ ոք, և իսկապես ձեր պապական երկիրը սիրում եք, և այդ կնոջ նման կարոտով հաճախ արտասվում եք, ապա խնդրանքս մի անտեսեք, հավատացեք՝ մեկ օր շուտ գնալ Հայաստան դա արդեն փրկություն է, ասեմ ինչու. հարգելիներս քանզի դուք ևս ցանկանում եք գնալ բայց ասում եք, օ՜ դեռ ոչ մի քիչ էլ մնամ թող Հայաստանը ի վերջո դզվի նոր կգնամ: Հայաստանը միասին է պետք դզել, իսկ դուք մինչ սպասեք ձեր ուզած իդեալական դզվելը լինի, ձեր երեխաներն ու թոռներն արդեն օտարության մեջ սովորելով հիմնվում և իրենց շրջապատ են ձեռք բերում, իսկ հետո երբ Հայաստանը լինի Սինգապուր, հավատացեք ձեր երեխաները դեմ կլինեն գնալ և մնալ: Աստված բոլորիդ երկար կյանք տա, բայց հասկանու՞մ եք, երբ դուք չլինեք ձեր այդ սերունդները Հայաստանի անունը նաև հնարավոր է մոռանան..

Մեկ օր շուտ գնալ և 2-3 տարի կորցնել Հայաստանում ավելի լավ է, քան մնալ Օտարության մեջ և կորցնել ամեն ինչ: Ես երիտասարդ եմ, վերջին 10-տարին հիմնականում օտարության մեջ եմ, օտար երկրի քաղաքացիություն ունեմ, բայց երբեք չեմ ցանկացել ամուսնանալ և մնալ օտար երկրում, քանզի սիրել և սիրում եմ Հայաստանը, ամեն անգամ ասել եմ սա վերջին անգամն է, բայց գիտակցել եմ, որ եթե ամուսնանամ օտարության մեջ, ապա երեխաներս կհիմնվեն օտարության մեջ և Հայաստանը իմը կլինի միայն իմ գերեզմանի համար..

Փորձեք, եթե ունեք 1% հնարավորություն գնալ Ձեր երկիր և հենց ձեզանով կառուցել այն երկիրը որի մասին երազում եք… Հիշեք Նիկոլը երբ մենակ էր քայլում մարդ չկար, երբ Սերժը հրաժարական տվեց, բոլորը դարձան Հեղափոխական, հիմա մի թողեք Հայաստանի ապրողը տանջվի և միայնակ կառուցի, վստահ եմ՝ շատերդ սփյուռքից օգնում եք, բայց այնտեղ ձեր ներկայությունը ավելի հեռանկարային օգուտ կտա, եկեք համախմբվեք յուրաքանչյուրն իր ընտանիքում թող ժողով անի, որոշի նույնիսկ եթե ձեր երեխաները կլացեն՝ կցականան մնալ, լավ է հիմա՛ քան երբեք:

 

Ես սա մեկ տարի առաջ չէի գրի, բոլորիդ հայտնի հանգամանքներից ելնելով, այսօր կա հնարավորություն զրոից սկսելու և հիմք դնելու, ես օտարության մեջ այս թեմայով շատ եմ բանավիճում և կոչ անում չսպասել, որ իդիալական լինի նոր գնանք, եկեք գնանք մենք դարձնենք իդեալական, բանվոր լինի հավաքարար լինի սկսենք աշխատել զրոից.. Քանզի արդեն լավ է, Կառավարությունը կաշառակեր չէ և ձեզ չի թալանելու, իսկ եթե չի թալանելու դա արդեն լավ է… հիշեք՝ Աստված հենց այնպես չի արել, որ դու Հայ ես ծնվել.. Հետո ուշ է լինելու..Քանզի այն կարոտը, որ դուք զգում եք, ձեր սերունդները՝ չեն զգալու, նրանք Հայաստան են գնալու, որպես Հնդիկ տուրիստեր…Ցավալի է, բայց փաստ

http://tejlurer.pro/

Be the first to comment on "…եթե ամուսնանամ օտարության մեջ, ապա երեխաներս կհիմնվեն օտարության մեջ և Հայաստանը իմը կլինի միայն իմ գերեզմանի համար…Ցավալի է, բայց փաստ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ