«Այդպես ես բարևում եմ նաեւ հավաքարար տատիկներին»․ Արամոն՝ Ռիտա Սարգսյանի առջեւ խոնարհվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Այն բացահայտումները, որոնք հիմա տեսնում է հանրությունը, ուղղակի ցնցող են։ Մարդիկ տեսնում են, թե ինչպես են ապրել վերջին 30 տարում։ Դրամահավաքի փուլ է․ բյուջեն դատարկել են ոմանց կարիքների համար, հիմա պետք է պարտադիր լցնեն»,-Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, դերասան Արամոն՝ անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին։ Մեր երկրում տիրող փոփոխությունները, սակայն, ըստ նրա, բացի ոգևորիչ կողմերից պարունակում են նաև մտահոգիչ տարրեր․ «Չեմ ուզում, որ գործի «Եթե մեզ հետ չես, ուրեմն մեր թիմից չես, մեր դեմ ես» մոտեցումը։ Կան մարդիկ, որոնք այս ընթացքում լռել են, բայց դա չի նշանակում, որ նրանք պրոֆեսիոնալ չեն կամ լավ մարդիկ չեն։ Չեմ ուզում, որ նրանք անտեսվեն»։ Նա խոսում է նաև նախկին և ներկայիս իշխանությունների՝ քննադատությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին․ «15-20 տարի առաջ խոսել եմ երգարվեստում տարածում ունեցող թուրքաբարո երաժշտության մասին, և ինձ սկսել են եթերների չկանչել։ Ուզում եմ ներկայիս իշխանության օրոք սև ցուցակի փոխարեն սպիտակ թուղթ լինի՝ վրան պոզիտիվ պատկերներ»։ Թավշյա հեղափոխության օրերին, երբ Արամոն և նրա կինը՝ երգչուհի Էմմա Պետրոսյանը, կանգնեցին ժողովրդի կողքին, համացանցում մեծ տարածում գտավ մի լուսանկար, որտեղ Արամոն խոնարհվում է նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի առջև․ «Դա լուսահոգի Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն էր։ Այդպես ես բարևում եմ նաև հավաքարար տատիկներին։ Ես ոչ մի իշխանության առաջ չեմ կռացել և ոչ մի իշխանության տակ չեմ պառկի»,-մեկնաբանում է մեր զրուցակիցը։ Երգիչն անդրադառնում է նաև Երևանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին․ «Չեմ կարող ասել, որ նա ոչինչ չի արել այս քաղաքի համար, իսկ եթե բացահայտումների կարիք կա, դրանով արդեն պետք է իրավապահները զբաղվեն։ Իսկ ապագա քաղաքապետը պետք է լինի սրտացավ մարդ և պետք է ծանոթ լինի քաղաքի խնդիրներին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Աննա Բաբաջանյան

Be the first to comment on "«Այդպես ես բարևում եմ նաեւ հավաքարար տատիկներին»․ Արամոն՝ Ռիտա Սարգսյանի առջեւ խոնարհվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ