Նիկոլի ոտքերը լվացեք և ջուրը լցրեք ձեր մանդատների վրա. Մենուա Հարությունյան

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Ուղղակի հիշեցնեմ Նիկոլի այսօր մանդատ ստացած պատգամավորներին, որ եթե չլիներ Նիկոլի ստերի հաշվին ստեղծված էյֆորիան և դրա արդյունքում ստեղծված Նիկոլի ժամանակավոր ռեյտինգը՝ մեր ժողովրդի մի մասի մոտ դուք ոչ միայն պատգամավոր չէիք ընտրվի, այլ՝ ձեր տնեցիք էլ ձեզ լուրջ չէին վերաբերվի…

 

Այնպես, որ գիտակցեք, որ դուք բոլորդ Նիկոլ եք և պետք չի լուրջ դեմքով շնորհակալություն հայտնել ժողովրդին, իբր թե վստահության և ձեզ ընտրելու համար, գոնե էս հարցում անկեղծ եղեք և Նիկոլի ոտքերը լվացեք և ջուրը լցրեք ձեր մանդատների վրա… )

Հա, մեկ էլ տակից այլոց հետ էլ լավ հարաբերություններ պահպանեք, որ հետո էլ թռնեք այլոց գիրկը, չնայած ում ես ինչ խորհուրդ տալիս, ձեզնից շատերը էտ գործի դոկտորներ եք…»։

Be the first to comment on "Նիկոլի ոտքերը լվացեք և ջուրը լցրեք ձեր մանդատների վրա. Մենուա Հարությունյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ