Փաշինյանի հայտարարությունը տրամաբանական չէ. Մարուքյան

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անտրամաբանական է համարում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ԱԺ փոխխոսնակ պետք է ընտրվի ավելի շատ պատգամավոր ունեցող 2–րդ ուժից:

«Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի, այսինքն` պետք է ընտրվի, ոչ թե մենք պետք է շարունակենք պահպանել Հանրապետականի ժամանակվա ավանդույթները»,–լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը։

Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ 3–րդ փոխխոսնակի համար «Իմ քայլը» իր քվեարկելու է ամենաշատ ձայնը ստացած ընդդիմադիր ուժի թեկնածուի օգտին:

Մարուքյանի խոսքերով` անգամ եթե «Իմ քայլի» կողմից նման որոշում կա, իրենց դիրքորոշումն ու տրամադրվածությունը չի փոխվում, քանի որ իրենց թեկնածուն ավելի լավն է ու արժանի:

Պատասխանելով Գագիկ Ծառուկյանի հետ հակասության մասին հարցին` Մարուքյանը նշեց, որ որևէ մեկի հետ անձնական հակասություններ չունի:

armeniasputnik.am

Be the first to comment on "Փաշինյանի հայտարարությունը տրամաբանական չէ. Մարուքյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ