Դուք բռնազավթված իշխանության ներկայացուցիցչներ եք և ձեր պատիժը շատ ավելի վատն է լինելու

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր մանդատ ստացած պատգամավորներ, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ դուք նստելու եք այն նստարաններին, որտեղ ձեզանից առաջ նստող պատգամավորներին Նիկոլը ստիպել է իրենց կամքին հակառակ քվեարկություններով ընտրել վարչապետ և արդյունքում ինքնալուծարվել որպես խորհրդարան․․․

Չէի ցանկական , որ մի օր էլ դուք՝ արդեն որպես պատգամավոր, ձեր մաշկի վրա զգայիք ճնշումների տակ ձեր կամքին և համոզմունքին դեմ քվեարկելու «բերկրանքը»․․․

Հիշեք, ձեր նախորդներին վախեցնելու համար՝ նրանց անուններով սև լենտեր էին կախում, դագաղներ պատվիրում, զանգահարում անձնական հեռախոսներին և ահաբեկում, հաշվի չառնելով , որ այդ մարդիկ էլ երեխաներ և ծնողներ ունեն․․․.

Հիշեք, պարզապես հիշեք, որ դուք բռնազավթված իշխանության ներկայացուցիցչներ եք, և ձեր պատիժը շատ ավելի վատն է լինելու, քանզի ժողովուրդը դուրս գալով էյֆորիայից , ձեր լիդերի սուտ և դեմագոգ խոստումների խաբկանքից մի օր հաստատ գալու է ձեր հետևից․․․

Slaq.am — Լրատվական աղբյուր

 

Be the first to comment on "Դուք բռնազավթված իշխանության ներկայացուցիցչներ եք և ձեր պատիժը շատ ավելի վատն է լինելու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ