Դուդուկահար Ջիվան Գասպարյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը ծանր լծի տակ է մտել․ պետք է երկիրը քանդի, նորից սարքի․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Անվանի դուդուկահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու թավշյա հեղափոխության օրերին ինքն ակտիվ չէր:

«Ես այդ ժամանակահատվածում Հայաստանում չեմ եղել. Միացյալ Նահանգներում էի, բուժվում էի: Ամեն դեպքում, հոգով-սրտով հայրենիքում էի»,- ասել է անվանի երաժիշտը: Հիմա նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր լծի տակ է մտել, շատ մեծ պատասխանատվություն ստանձնել: «Նա պետք է երկիրը քանդի, նորից սարքի:

Ժողովուրդը սիրում է, հավատում է, վստահում է նրան: Ես ժողովրդի մի մասնիկն եմ, կուզեմ, որ ազգս լավ ապրի: Եթե այն խոստումները, որոնք հնչում են, իսկապես իրականացվեն, շատ մեծ գործ կլինի»:

Միաժամանակ, Գասպարյանի համոզմամբ, «Ժողովրդի մակարդակը պետք է այն աստիճան բարձրանա, որ թույլ չտա՝ ամեն մեկն իր իրավունքները ոտնահարի»: Նա անդրադարձել է նաեւ նոր իշխանությունների իրականացրած կոռուպցիոն բացահայտումներին.

«Եթե մարդիկ մի բան են վերցնում պետությունից, որն իրենցը չէ, պետք է վերադարձնեն: Նորմալ պրոցես է: Ժողովուրդն ուզում է մարդավարի ապրել, որ իր եղածը չտանեն»:

Be the first to comment on "Դուդուկահար Ջիվան Գասպարյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը ծանր լծի տակ է մտել․ պետք է երկիրը քանդի, նորից սարքի․ «Ժողովուրդ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ