ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԶՈՀԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ

Նախկին քրեական օրենսգրքով հանցագործության նախապատրաստության ,օժանդակության և հանցափորձի համար մահապատիժ նշանակելը արգելվում էր:
Նոր քրեական օրենսգրքով հանցագործության նախապատրաստության օժանդակության, և հանցափորձի համար Ցմահ ազատազրկում նշանակելը արգելվում է:
Արմեն Տեր Սահակյանը Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի կողմից գործադրված ահռելի ջանքերի շնորհիվ մեղադրվեց ընդամենը հանցագործության նախապատրաստության և օժանդակության համար,այլ բան ուղղակի չկարողացան նրան մեղսագրել:
Երբ մեղադրող դատախազը մեղադրական ճառով ընդամենը հանցագործության նախապատրաստության և օժանդակության համար Արմեն Տեր Սահակյանի համար մահապատիժ պահանջեց,դատավորի նյարդերը տեղի տվեցին և նա ձայնը բարձրացնելով դատախազի վրա խորհուրդ տվեց ևս մեկ անգամ կարդալ քրեական օրենսգիրքը և շեշտեց,որ իր պահանջած պատժաչափի արդյունքում ՀՀ Քրեական օրենսգիրքը հնարավոր է պայթի:
Սակայն Արմեն Տեր Սահակյանի գործի պատվիրատուն երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր:
Հաջորդ դատական նիստին դատարանը Արմեն Տեր Սահակյանին հանցագործության նախապատրաստության և օժանդակության համար դատապարտեց գնդակահարության,իսկ 2003 թ-ի օգոստոսի մեկին,գործի պատվիրատու Ռոբերտ Քոչարյանը առանց դատարանի,ապօրինի իր Ն-103Ա հրամանով վերջինիս դատապարտեց ցմահ ազատազրկման:
Այսօր արդեն Արմեն Տեր Սահակյանը ազատազրկման վայրում է 22 տարի:
Արմենը մի մեղք ուներ,որով և հանել էր իր դեմ երկրի ոխակալ նախագահին ՝ Ռոբերտ Քոչարյանին:
Նա հրաժարվել էր զրպարտել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին:
Վանոն միակն էր ,որից շան պես վախում էին Ռոբերտը և Սերժը և նա էր միակ խոչնդոտը Քոչարյանի լիակատար իշխանության ճանապարհին:
Վանոյի վերացումը կյանքի և մահվան խնդիր էր Քոչարյանի կլանի համար:
Արմեն Տեր Սահակյանը չզրպարտեց Վանոյին,դրանով խոչնդոտեց Քոչարյանին և պատժվեց հենց դրա համար:
Փաստացի Արմեն Տեր Սահակյանը այն հազվագույտ Ցմահ դատապարտյալներից է,որը դեռ 22 տարի առաջ ընդվզեց այն ռեժիմի դեմ,որին իշխանությունից հեռացրեց հայ ժողովուրդը այսօր:
Այսօր նա ներկայացվել է վաղակետ ազատման,չունի տույժեր,ունի խրախուսանքներ,ամբողջովին զղջացել է իր արածի և չարածի համար,ապաշխարհել է,հավատում է Աստծուն,իսկ ամենակարևորը գործով չունի տուժող,այսինքն ոչ ոքու կյանքից չի զրկել,ձեռքերը արյունոտ չեն;
Նրան ճանաչող մոտ 1000 մարդ գրավոր երաշխավորել է նրա համար:
Ես չեմ ցանկանում կարծիք հայտնել Արմենի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ:
Որպես իրավաբան կասեմ հետևյալը:
Նրան մեղսագրվել է հանցագործության նախապատրաստություն և օժանդակություն,ավարտված հանցագործություն նրան մեղսագրված չէ:
Ըստ այդմ նրան մահապատժի ,իսկ հետո Ցմահ ազատազրկման դատապարտելը ակնհայտ ապօրինի է և նա պետք է ազատ արձակվի:
Արդարությունը հիվանդանում է,բայց երբեք չի մահանում:
Իսկ օրինական երկրում Օրենքի առաջ հավասար են բոլորը:
Հուսանք սա հենց այդ դեպքը կլինի և Ռոբերտ Քոչարյանի զոհը կազատվի:

Արտակ Գալստյան

Be the first to comment on "ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԶՈՀԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ