Առևտուր թուրքերի հե՞տ․․․Մանվել Գրիգորյանի մասին ևս մեկ աղմկահարույց բացահայտում

«1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին, որոշ ժամանկ անց ստացվեց տեղեկություն, որ այդ 1500 գլուխ ոչխարը վաճառվել է թուրքերին». Անահիտ Մնացականյան։

Ամուսինս՝ Կարեն Զարբաբյանը այդ տարի նշանակվել էր Սիսիանի ներքին գործերի բաժնի պետ և միաժամանակ հանդիսանում էր Սիսիանի շրջանի պարետ: 1991-1992 թվականն էր, Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածը և շատ կարևոր նշանուկություն ուներ սահմանամերձ շրջանների անվտանգության պահպանումը:
Մի քանի օրերի ընթացքում սահմանին հարող ադրբեջանական բնակավայրերից թուրք ավազակախմբերը ներխուժել էին Սիսիանի սահմանամեձ գյուղեր և գողացել անասուններ: Գողացված անասուններին ետ բերելու նպատակով Կարենի ղեկավարությամբ 3 օր Սիսիանի բարձրադիր սարերից կատարվում էր հետախուզական աշխատանքներ, 3 օր շարունակ Սիսիանի ցրտաշունչ քամիների տակ մեր օպերատիվ ջոկատը` իրականացնելով ռազմական գործողություններ, Ադրբեջանի տարածքից բռնագրավեցին 1500 գկուխ ոչխար: Այդ մասին Կարենը տեղեկացրեց Վազգեն Սարգսյանին, և նրա անմիջական ցուցմունքով այդ 1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին: Կարենի կողմից խստիվ միջոցառումներ ձեռնարկվեցին, որպիսզի որևէ բնակիչ չհամարձակվի գեթ 1 հատ ոչխար
վերցնի այդ հոտից, նույնիսկ գործողությունները իրականացնող օպերատիվ ջոկատը` մի կուշտ փորով հաց ուտելու համար, չհամարձակվեց խախտել Կարենի հրամանը: 1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին, որոշ ժամանկ անց ստացվեց տեղեկություն, , որ այդ 1500 գլուխ ոչխարը վաճառվել է թուրքերին: Այդ գործողություններից հետո՝ ցրտաշունչ սարերում օրեր անցկացրած Կարենը ստացավ երիկամների ծանր հիվանդություն, որի հետևանքով երկար տարիներ դիալեզով հիվանդ տառապեց և մահացավ, իսկ Մանվել Գրիգորյանը շարունակեց իր հանցավոր գործունեությունը ՝ ընդհուպ մինչև զինվորի հացաբաժին գողանալը:
http://24.imyerkir.pro/?p=309&fbclid=IwAR1-kMAxqKZkVJCNY_uExCqtDjFpb7BkFaLtImNz_NRQLhcqCBUtoALxyGY

Be the first to comment on "Առևտուր թուրքերի հե՞տ․․․Մանվել Գրիգորյանի մասին ևս մեկ աղմկահարույց բացահայտում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ