Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահը հիշել է արքայազններից մեկի հայկական ծագումնաբանության մասին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնալ Արման Եղոյանը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինայնի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունը:

Խոսքը աֆղանական Թուրքեստանի կառավարիչ սարդար Իսհաղ խանի մասին է (1880-88), ով Աֆղանստանի էմիր Մուհամմադ Ազիմ խանի և Քաբուլի հայ համայնքի ղեկավար՝ Թեմուրի դստեր (ում անունը չի պահպանվել) որդին էր: Իսհաղ խանը հայտնի էր նաև «արմանիզադե» («հայի որդի») կոչումով, որը արձանագրված է նաև Աֆղանստանի այդ ժամանակվա պալատական պատմագիր Ֆեյզ Մուհամմադ Քաթիբ Հազարայի «Սիրաջ ալ-Թավարիխ» («Պատմությունների լուսատու») երկում»։

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահը հիշել է արքայազններից մեկի հայկական ծագումնաբանության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ