«Թքելով փաստաբանի մեքենայի վրա թքում են իշխանության, պետության վրա». ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. տեսանյութ

«Ազդակ» լրագրողական ակումբում այսօր «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ խոսեց իր պաշտպանյալՙ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ նկատմամբ ընտրովի արդարադատության հետեւանքների մասին: Ինչպես հայտնի է նախորդ ուրբաթ Վերաքննիչ դատարանի դիմաց տեղի ունեցավ միջադեպ Մանվել Գրիգորյանի մյուս պաշտպանիՙ Արսեն Մկրտչյանի նկատմամբ: Ակտիվիստները ինչ որ հեղուկ էին լցրել փաստաբանի մեքենայի վրա, իսկ նրանցից մեկը բացահայտ, ոստիկանների ներկայությամբ թքեց Ա. Մկրտչյանի մեքենայի վրա: Այս առումով Լ, Բաղդասարյանը մամլո ասուլիսն հայտարարեց, որ թքելով իմ գործընկերոջ մեքենայի վրաՙ թքում են իշխանության, պետության եւ պետականության վրա.

«Ես սա լուրջ խնդիր եմ համարումՙ պետական անվտանգության հետ կապված: Իրավունքը իրավաչափ շահերի հավասարակշռություն է: Անձին դեռ չդատած պահանջում են ուղարկել բանտ: Արդյոք սա է նոր անկախ Հայաստանի որդեգրած քաղաքականությունը: Նման իրավիճակներ են եղել Քրիստոսից առաջ, երբ հրապարակում կանգնած ժողովուրդն էր որոշում դատել, քառատել, թեՙ բաց թողնել: Դրա տիպիկ օրինակն է Քրիստոսին հասարակության պահանջով խաչելը: Տվեք հնարավորություն անձին պշտպանվելու եւ եթե դատարանը, այլ ոչ թե հրապարակում կանգնած տաս, քսան մարդիկ, կորոշեն Մանվել Գրիգորյանը կատարել է հանցանք, թող պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինքս այդ ժամանակ, պաշտոնապես հայտարարում եմ, չեմ միջնորդելու դատարանին, որպեսզի հաշվի առնվի մեղմացնող հանգամանքը, կամ Արցախի հերոս լինելու փաստը: Մենք այս քրեական գործի հետ կապված ունենք հետեւյալը, ընդհանուր իրավասության օրինական ուժ ստացած դատական ակտից հետո, երբ անհապաղ կալանքը փոխվեց գրավով եւ ազատ արձակեցին իմ պաշտպանյալին, մի խումբ ցուարարներ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց որոշեցին ցույց անել, որի ընթացքում ասացին, որ պահանջում ենք, որպեսզի Մ, Գրիգորյանին նորից հետ տանեն բանտախուց: Իսկ գլխավոր դատախազը իջնելով ցուցարարների մոտ, փոխարենը, որպեսզի հորդորի ցուցարարներին իշխանության նկատմամբ պահանջներ ներկայացնելը ցուցարարների կողմից անթույլատրելի է, ասաց, որ նա համակարծիք է ցուցարարների հետ եւ բողոք է պատրաստելու, որպեսզի ուղարկի Վերաքննիչ քրեական դատարան: Դրանից հետո ցուցարարները ուղիղ գնացին դատարանի դիմաց եւ դատական իշխանությունից պահանջեցին, որ այդ պահին դատարանը Գրգորյանին հետ ուղարկի բանտախուց: Ժողովուրդը կարող է վիճարկել, ցույցեր կատարել պետական լիազոր մարմինների անգործության կամ անօրինական գործողությունների դեմ, բայց պահանջ դնելը դատական իշխանության դեմ դա անթույլատրելի է: Այսինքն ցուցարարն է որոշում թե դատական իշխանությունը ինչ գործողություն պետք է կատարի, իսկ դրա հետեւանքով պաշտպանը, որը օրենքի ուժով պարտավորություն ունի իրավապաշտպան գործողություն կատարելու, իմ գործընկեր Արսեն Մկրտչյանի մասնագիտական գործողությունները ուղակիորեն խոչընդոտվեց ցուցարարների կողմից: Եվ թքելով նրա մեքենայի վրա սույնով խանգարեցին պետությանն ու իշխանությանը, ինչը անվտանգության խնդիր է»:

Փաստաբանը ասուլիսին բարձրաձայնեց նաեւ պաշտպանների անվտանգության խնդրի մասին, ըստ որի փաստաբանների գործողությունները իրենց աշխատանքի ընթացքում խոչընդոտելու համար, եթե պետական լիազոր մարմինը ունենալով պարտավորություն չի պաշտպանում իր քաղաքացուն իր մասնագիտական գործողությունները կատարելու ժամանակ, այդ դեպքում պետք է առաջանա դիմադրության իրավունք. 

«Այսինքն փաստաբանը եւս ունի իր արժանապատվությունը, որը աստվածային, բնական իրավունքի նորմ է, իր արժանապատվությունը պաշտպանելու համար, եթե չի զգում թիկունքում պետության աջակցությունը, հաճախ նկատելով իրավունքի խախտում ձեռք է բերում դիմադրության իրավունք»:

iravunk.com-ի այն հարցին, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազը էմոցիաներով է առաջնորդվում ասելով, թե նա եւս համամիտ է ցուցարարների բողոքի հետ փաստաբանը նշեց.

«Չեմ ցանկանում մեկնաբանել դատախազության գործողությունը, բայց ես սա ավելի գլոբալ հարթության վրա եմ դնում: Մարկիկ կարող են բողոքել, վիճարկել պետական լիազոր մարմինների անգործությունը, բայց ոչ մեկին իրավունք վերապահված չէ պահանջ ներկայացնել դատական իշխանությանը, որը անկախ մարմին է: Թողնենք այն, որ ինչպես ես այնպես էլ հասարակության լայն զանգվածը հիացած չենք դատական իշխանությամբ, բայց պետք է տալ հնարավորություն, որպեսզի հնարավորինս անկախ գործի»

Ա. ՀԱԿՈԲՅԱՆhttps://iravunk.com/news/75415?fbclid=IwAR3u7cP562xDcnBW_92tukeDk_cUYcotKOWUC11UFzC7d8yXYscz91GCAlA

Be the first to comment on "«Թքելով փաստաբանի մեքենայի վրա թքում են իշխանության, պետության վրա». ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ