Հայաստանի սահմանի մոտ երկու ադրբեջանցի ականի պայթյունից ծանր վնասվածքներ են ստացել

2018թ. օգոստոսի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում, տեղի բնակիչներ 24-ամյա Մեհթիև Էլշադ Վադիդի օղլուն և 14-ամյա Հուսեյնով Էլգյուն Ֆարիդ օղլուն ականի պայթունի հետևանքով ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:

Նրանք տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Ստացված տեղեկությունների համաձայն՝ տուժածների վիճակը գնահատվում է բավարար, սակայն 14-ամյա տղան կորցրել է մի ոտքը։

Հայտնի է, որ նշված վայրում առկա են համապատասխան նշաններ և բնակչությունը նախազգուշացվել է այդ վայրով չանցնելու մասին:

Ermenihaber.am

 

Be the first to comment on "Հայաստանի սահմանի մոտ երկու ադրբեջանցի ականի պայթյունից ծանր վնասվածքներ են ստացել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ