Հայ ըմբիշները ֆանտաստիկ հաղթանակներով վերադարձել են Հայաստան՝ հիացնելով այլազգի պատվիրակություններին

Տղաների ցույց տված լավ արդյունքի շնորհիվ Գերմանիայի հավաքականը կարող է գալ Ծաղկաձորում համատեղ հավաք անցկացնելու, ինչպես նաև` Լեհաստանի հավաքականը։

Ընդհանուր արդյունքներից շատ գոհ եմ։ Սա ոչ թե լավ, այլ գերազանց արդյունք է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը` ամփոփելով Հռոմում կայացած Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը, որտեղից մեր մարզիկները վերադարձել են 4 ոսկե և 6 բրոնզե մեդալներով։

«Երկու հավաքականներն էլ թիմային հաշվարկում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը, սակայն հիմնական հակառակորդ թիմերը մասնակցում էին 10 ըմբիշներով, իսկ մենք՝ 8»,- ասել է Արայիկ Բաղդադյանը։

Արայիկ Բաղդադյանի խոսքով`մեր մարզիկների համար նշանակություն չունի, թե իրենց մրցակիցներն ինչ ազգից են․ «Ադրբեջանցի մարզիկները շատ ծանր են տանում հայերից կրած պարտությունները։ Մեր տղաների համար նշանակություն չունի, թե ինչ ազգի ներկայացուցչի հետ են մրցում։ Ադրբեջանցիները ծանր են տանում, իսկ մենք նրանց դիտարկում ենք որպես գորգի վրա հակառակորդ»։

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հավելել է, որ մյուս երկրների պատվիրակությունները զարմացել էին մեր ըմբիշների գրանցած արդյունքներից․ «Բոլորը ցնցված էին։ Ասում էին՝ էս ինչ տղաներ ունեք։ Նման արդյունքների շնորհիվ մյուս երկրներն արդեն ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Գերմանիայի հավաքականը կարող է գալ Ծաղկաձորում համատեղ հավաք անցկացնել, ինչպես նաև` Լեհաստանի հավաքականը»,- եզրափակել է իր խոսքը Արայիկ Բաղդադյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացել է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը, որում հայ ըմբիշներն աննախադեպ արդյունք են գրանցել. հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները միասին նվաճել են 4 ոսկե և 6 բրոնզե մեդալ։

Աղբյուր՝ armeniasputnik.am

 

Be the first to comment on "Հայ ըմբիշները ֆանտաստիկ հաղթանակներով վերադարձել են Հայաստան՝ հիացնելով այլազգի պատվիրակություններին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ