Կարմրաշենի 22 տարվա գյուղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել, հետո զղջացել ու որոշել է հետ վերցնել․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշենի 22 տարվա գյուղապետ Արտաշես Մելիքյանը հունիսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր կառավարությունը պատրաստվում է իր նիստում հաստատել գյուղապետի հրաժարականի դիմումը, սակայն պարզվում է` մինչ այդ նա զղջացել է ու որոշել է հետ վերցնել բողոքը: «Ես հրաժարականի դիմում ներկայացրել եմ, որովհետև առողջական խնդիրներ ունեմ և պետք է Բորժոմիում բուժման կուրսեր անցնեի: Արդեն երեք օր է, ինչ վերադարձել եմ, բուժումները դրական են ազդել առողջությանս վրա, բայց ափսոսում եմ հրաժարականի դիմում ներկայացնելու համար: Բայց դե թող երիտասարդները գան, աշխատեն, ես 60 տարեկան եմ, ամեն ինչ կարգին է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց արդեն նախկին գյուղապետը: Մելիքյանը նաև ասաց, որ գյուղացիները հանդիպում են իր հետ և «նախատում», որ հրաժարականի դիմում է ներկայացրել, հորդորում նորից առաջադրել թեկնածությունը: Նշենք, որ Կարմրաշենում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/08/09/1102711/

 

Be the first to comment on "Կարմրաշենի 22 տարվա գյուղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել, հետո զղջացել ու որոշել է հետ վերցնել․ «Ժողովուրդ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ