Շպռոտը ցույց է տվել իր շքեղ մեքենան (վիդեո)

Լոսանջելեսում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտն իր Instagram-ի պարբերաբար կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների եւ տեսանյութեր է հրապարակում: Սակայն երգչուհու այսօրվա հրապարակումը փոքր ինչ տարբերվում է դրանցից: Այս անգամ սկանդալային երգչուհին միկրոբլոգի իր էջի Story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, կարճ հոլովակ է տեղադրել, որում ցույց է տվել ինֆինիտի մակնիշի իր շքեղ մեքենան: Տեսանյութն ունի մեկնաբանություն: Երգչուհին այն մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Էն ում աղջիկն ա մաքուուուր»:

Ավելի վաղ սկանդալային երգչուհին ներկայացրել էր «Հետդ կգամ» երգի իր տարբերակը: Հատուկ հավելվածի օգնությամբ ստեղծված տեսանյութում Շպռոտը բավականին գայթակղիչ տեսք ունի: Հոլովակը որեւէ կերպ չէր մակագրվել երգչուհու կողմից:

https://news.am/arm/

Be the first to comment on "Շպռոտը ցույց է տվել իր շքեղ մեքենան (վիդեո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ